Սփյուռքի նախարարն ընդունեց Մխիթարյան միաբանության պատվիրակությանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 23.10.2017թ.

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մխիթարյան միաբանության 300 ամյակին նվիրված միջոցառումներից հետո նախարարությունում ընդունեց Մխիթարյան միաբանության պատվիրակությանը՝ Քահանայապետական պատվիրակ, Հայ Կաթողիկե եկեղեցու Թուրքիայի թեմի առաջնորդ Հայր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի գլխավությամբ։

Պատվիրակության կազմում էին Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղբյանը, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդական տեղապահ Հայր Մեսրոպ վարդապետ Սյուլահյանը, Սուրբ Ղազարի վանահայր Հայր Սերովբե վարդապետ Չամուրլյանը և Հայաստանի Մխիթարյան կենտրոնի փոխտնօրեն Հայր Գևորգ վարդապետ Սարգսյանը։

Սփյուռքի նախարարը կարևորեց Մխիթարյան միաբանության դերակատարությունը հայ և եվրոպական արժեքների պահպանման և զարգացման գործում: Նա շեշտեց, որ հայ ժողովրդի բազմադարյա պատմության հոլովույթում նախադեպը չունեցող այս կառույցի պատկառելի և փառավոր հոբելյանը անկախ Հայաստանում առանձնահատուկ երևույթ է: «Սուրբ Ղազար կղզին հայ հոգևոր մտքի մեծագույն ռահվիրա Մխիթար աբբահոր անմիջական ջանքերով ու տքնանքով վերածվեց Աստծո ու գիտության հետ հաղորդակցման բացառիկ տաճարի: Կարծում եմ, Մխիթարյան միաբանության 300 ամյակը պետք է նշել նաև Սփյուռքի տարբեր համայնքներում: Մխիթար աբբահայրն ու նրա հետևորդները երբեք չնահանջեցին խոչնդոտների ու դժվարությունների առջև ու չշեղվեցին իրենց առաքելությունն իրականցնելու ճշմարիտ ուղղուց: Վանականների ջանքերով իրագործվեցին եվրոպացի նշանավոր գիտնականների աշխատությունների հայերեն թարգմանություններ, հնագույն ձեռագրերի առաջին տպագրություններ, հայագիտական ուսումնասիրություններ, ստեղծվեցին գիտական ընդհանուր և ճյուղային բառարաններ, կրոնական, պատմական, լեզվաբանական, բնագիտական, տնտեսագիտական և այլ բնույթի աշխատություններ, որոնք հարստացրին ոչ միայն հայկական այլև համաշխարհային քաղաքակրթության գանձարանը»,-նշեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանը հյուրերի հետ քննարկեց  Վենետիկում լույս տեսնող «Բազմավեպ» ամսագրի 175-ամյակի շրջանականերում իրականացվելիք միջոցառումների շարքը։ Անդրադարձ կատարվեց նաև համայնքներում Մխիթարյան դպրոցների շրջանավարտների հավաքներ կազմակերպելու, ինչպես նաև նրանց միավորող կառույց ստեղծելու հնարավորությանը։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբյանը ևս մեկ անգամ շնորհավորեց Հայր Լևոն Զեքիյանին ծննդյան օրվա կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ այսուհետ ևս շարունակվելու է մեծածավալ աշխատանքը Միաբանության հետ:

Calendrier

15 Déc
TV FRANCE 2 : La cathédrale Arménienne Catholique de Paris
Date 15.12.2019 21:30
17 Déc
SOIREE LITTERAIRE exceptionnelle avec Krikor BELEDIAN
Date 17.12.2019 19:00
23 Déc
« ARMENIE, l'âme d'un peuple millénaire », émission de RCF Radio
Date 23.12.2019 12:00
29 Déc
Sur FRANCE 2: « NOËL à Bethléem avec les Chrétiens Orientaux »
Date 29.12.2019 09:45