Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ

Երևան, 19/04/2018

Statements on behalf of the EU

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի անցմանը խորհրդարանական համակարգի հետևեցին նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը ս.թ. ապրիլի 9-ին և Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում ս.թ. ապրիլի 17-ին:

Հայաստանի Ազգային ժողովը ս.թ. ապրիլի 11-ին միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը: Այս համատեքստում Եվրոպական միությունը վստահ է, որ Հայաստանի կողմից նոր ջանքեր կգործադրվեն բարեփոխումների ընդգրկուն գործընթացի իրականացման՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ:

Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող զարգացումներին: Համաձայն օրենքի՝ քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատության իրացման օրինական իրավունք:  Պետական մարմինները պարտավորություն ունեն ապահովելու հանրային անվտանգությունը և առողջությունն օրենքի արդար և համաչափ կիրառման միջոցով: Կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն: Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանի կողմից ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացմանն ի շահ քաղաքացիների:

Statement by the Delegation of the European Union and EU Member State Embassies in Armenia on recent political developments in Armenia

Yerevan, 19/04/2018 Statements on behalf of the EU

Constitutional changes to transform Armenia into a parliamentary republic have been followed by the inauguration of President Armen Sarkissian on 9 April and the election of Prime Minister Serzh Sargsyan on 17 April .  The Comprehensive and Enhanced Partnership Agreement between Armenia and the European Union was unanimously ratified by the National Assembly of the Republic of Armenia on 11 April. In this context, the European Union trusts that Armenia will make renewed efforts to pursue an inclusive reform process towards strengthening democracy, human rights, fundamental freedoms and the rule of law, including the independence of judiciary.

The European Union is closely following ongoing developments in Yerevan and other cities. Citizens have a legitimate right to exercise freedom of assembly in a peaceful manner and in accordance with the law. State authorities have a duty to ensure public safety and health by applying the law in a fair and proportionate manner. It is important that all parties involved continue to show restraint and responsibility. The European Union stands ready to continue working in partnership with state institutions and civil society, supporting Armenia on its path towards democratic and economic reforms for the benefit of the citizens.