Նուպար Սեփոյան Սիփան

Ծնվել է 1955թ. Արեվմտյան Հայաստանում։

Բարձրագույն ուսումը ստացել է՝ Պոլսո համալսարանի Ղեկավարչության մասնաբաժնում։

Հոլանդիայում ավարտել Ամստերդամի Ազատ Համալսարանի Էթնիկական ուսումնասիրություններ եւ փոքրամասնության հարցեր մասնաճյուղը։

 

Աշխատանքը՝ դասատու, խորհրդական, ղեկավար ուսումնական, մարդու իրավունքների եւ մարդասիրական հաստատությունների մեջ։

Վարչական աշխատանքը՝  ի միջի այլոց, «Հյումանիթաս» Հոլանդական մարդասիրական կազմակերպության քարտուղար, Հայաստան Համահայկական Հիմնադրամի Հոլանդիայի տեղական մարմնի  ատենապետ, Երեւան սոցյալ-մշակութային Հաստատության ատենապետ,  հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի կից 24 Ապրիլ կոմիտեի նախագահ։

Հեղինակ՝ տարբեր գրքերի, գրքույք եւ գիտական աշխատութիւնների ինչպիսի են Անվերչ ողբերգություն (1983), Կիսալուսինը Արարատի վրա (1988), Լեռնային Ղարաբաղի Հակամարտությունը։

Խոսում է Հայերեն, Հոլանդերեն, Անգլիերեն, թուրքերեն եւ Քրդերեն։

Ահա այս հմտություններով ու փորձարությամբ զինված,  Խորհդի (Ասամպլե) թույլտվությամբ ու անդամների հետ սերտ համագործակցությամբ, կանոնադրության սահմանների շրջանակում պիտի աշխատիմ կազմակերպության եւ նրա ՝իմիջ՝ի բարելավման համար։

Պիտի ջանամ նաեւ Բելգիահայ համայնքի անխտիր բոլոր անդամների հետ բաց ու հրավիրական մոտեցումով, հարաբերություններ զարգացնել, բոլորին Հայ համայնքին սիրահօժար կապելու  նպատակով։

Պիտի պաշտպանեմ համայնքի իրավունքները տեղական եւ համապետական մարմինների մոտ, նախաձեռնություններով  պիտի առաջ գամ հայկական մշակույթը պահպանելու եւ զարգացնելու ուղղությամբ, պիտի ջանամ կամուրճներ կապել Բելգիայի եւ Հայաստանի միջեւ որոնց միջոցով հնարավոր կը լինի Հայաստանին օժանդակություն  հասցնել մարդասիրական եւ ժողովրդավարական տարբեր ծրագրերի իրագործման համար։

Ահա թե ի՞նչու ուզում եմ ընտրվիլ։