Lisa Abadjian, Edik Kotanjyan, Mariam Aghasaryan, Lori Mahmourian, Narek Aghasaryan, Michel Mahmourian, Norik Antonyan, Hakob Margarian, Serge Artunoff, Gabriel Mikaelian, Satenik Avetisyan, Karine Movsesyan,
Lisa Abadjian, Edik Kotanjyan, Mariam Aghasaryan, Lori Mahmourian, Narek Aghasaryan, Michel Mahmourian, Norik Antonyan, Hakob Margarian, Serge Artunoff, Gabriel Mikaelian, Satenik Avetisyan, Karine Movsesyan,
Կարևոր ենք համարում յուրաքանչյուր թեկնածույի համար համայնքի որևէ կառույցում ունեցած աշխատանքային փորձը, որը խթան կհանդիսանա հստակ տեսնելու և լուծելու համայնքում ծառացած խնդիրները։ Բելգիայի ՀՕՄ-ի տարիների մեր աշխատանքային փորձից ելնելով առաջնային խնդիր ենք համարում.
Յարգելի գործընկերներ,
Իմ գլխաւոր ցանկութիւնս է «Հայ Տուն» ը տեսնել որպէս բոլոր պելկիահայերի հարազատ հաւաքավայրը, ուր հայերը հաճախակիօրէն կարող են հաւաքուիլ անցկացնելու համար իրենց ընտանեկան եւ տօնական բոլոր միջոցառումները:
Ծնվել է 1955թ. Արեվմտյան Հայաստանում։
Բարձրագույն ուսումը ստացել է՝ Պոլսո համալսարանի Ղեկավարչության մասնաբաժնում։
Հոլանդիայում ավարտել Ամստերդամի Ազատ Համալսարանի Էթնիկական ուսումնասիրություններ եւ փոքրամասնության հարցեր մասնաճյուղը։
1. Ձեր կարծիքով ինչպիսի՞ որակներ և փորձ կարող եք Դուք տալ Բելգիայի հայ
համայնքին։
Պատասխան՝ Ես ունեմ մասնագիտական փորձ (շինարարություն), նաև հասարակական, կազակերպչական , կամովորական աշխատանքի մեծ փորձ՝ Բելգիայի հայ համայնքում, Բրյուսելում` տարեցների կենտրոնում կազակերպչական տարբեր միջոցառումների համար, ինչպես նաև կարմիր խաչում:
Կարծում եմ, որ Բելգիայի հայ համայնքի շատ անդամներին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին հայտնի է իմ վերջին 3-4 տարիների կամավորական աշքատանքների մասին (որպես կամավոր թարգմանչուհի այսպես ասած "քարտուղարուհի"): Նիկոլա Տավիթյանի նախագահությամբ ես կազմակերպել եմ ժողովներ, հայ հասարակական կազմակերպությունների ինչպես նաև Բելգիայի երիտասարդ հայ պատգամավորների համար, որպեսզի ոգևորենք նրանց պատրաստակամությունը և օգնենք նրանց աշխատանքում, որ էլ ավելի առաջ գնան, իսկ կազմակերպություններին առաջարկվել է օժանդակություն և համախմբում:
Զբաղվել եմ հայ համայնքի անդամներին տեղեկատվության տրամադրմամբ (հեռախոսով՝ կամ էլ. փոստով):
Այսպիսով՝ Կոմիտեի Վեհաժողովում ընտրվելուց հետո կշարունակեմ իմ գործունեությունն այսպես ասած պաշտոնական ձևաչափով, դա ինձ հնարավորություն կընձեռնի մասնակցել ժողովների, հանդիպումների, ինչը ինձ կտա ավելի արդյունավետ աշխատելու հնարավորություն:
2. Կոմիտեի Վեհաժողովի անդամ ընտրվելու դեպքում ի՞նչ եք մտադիր անել հայ
համայնքի համար։
Պատասխան՝ Արդեն մի քանի տարի է , որ անցել եմ թոշակի Բելգիայում ,բայց չեմ ցանկանում դադարեցնել հասարակական գործունեությունս, քանի որ շատ առողջ եմ և լիարժեք էներգիա ունեմ շարունակելու աշխատել հանուն հայրենիքի և իմ սիրո ՄԱՐԴՈՒ հանդեպ, որը ստեղծված է Աստծո կողմից։
Մտադիր եմ ակտիվ աշխատանքներ տանել, որպեսզի ապահովեմ առավելագույնս՝ Բելգիայում և Հայաստանի մեր հայրենակիցների համախմբմանը, ինչպես նաև համատեղ ներգրավվածությանը համայնքային գործունեության մեջ, թ'ե իրենց ֆիզիկական մասնակցությամբ և թ'ե մտավոր ու հասարակական գործունեությամբ, ի շահ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքահայության բարօրության ՜ :
3. Ինչո՞ւ պետք է ընտրողները ձեր օգտին քվեարկեն։
Պատասխան՝ Սիրելի հայրենակիցներ՝ ընտրողներ, մի հապաղեք անգամ մեկ վայրկյան ինձ ընտրելու հարցում , քանի որ ես հաստատակամ եմ, ազնիվ ու կազմակերպված: Ես մեծ կարևորություն եմ տալիս հաղորդակցմանը և թիմային աշխատանքին, չեմ վախենում նախաձեռնություններով հանդես գալուց: Միևնույն ժամանակ հիշելով, թե ինչ է ակնկալվում իմ դերից՝ ես ձգտում եմ արագ գտնել լուծումներ։
Ուստի իմ ընտրողներին, նաև չընտրողներին խոստանում եմ` ընտրվելու դեպքում
ներդնել իմ ամբողջ էներգիան և իմացությունները, որպեսզի օգտակար լինեմ հայ համայնքին և համայնքի յուրաքանչյուր անդամին :
Դե ուրեմն՝
Կեցցե՛ Հայաստանը՜ ,
Կեցցե՛ Սփյուռքահայությունը՜ և
Կեցցե՛ մեր միասնությունը՜։
Բելգիայի Հայերի
Կոմիտեի Վեհաժողովի ընտրությունների թեկնածու՝
Ալվարդ Հովհաննիսյան
1. Ձեր կարծիքով ինչպիսի՞ որակներ և փորձ կարող եք Դուք տալ Բելգիայի հայ համայնքին։
Ազգաին եւ եկեղեցական ոլորտում փոխանցել իմ փորձը լինելով երկար տարիների պատասխանատու այս ոլորտներում:
2. Վեհաժողովի անդամ ընտրվելու դեպքում ի՞նչ եք մտադիր անել հայ համայնքի համար։
Փորձել կոմիտեի հետ համատեղ լուծել համայքի կարեւորագույն խնդիրները:
3. Ինչո՞ւ պետք է ընտրողները ձեր օգտին քվեարկեն։
Երկար տարիների աշխատանքային փորձիս համաձայն։