«Ազատություն» ռադիոկայան

   Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է արել ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսել ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Այս ձևակերպումը տեղ է գտել Եվրախորհրդարանի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի տարեկան զեկույցում։

Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական Համաժողովի բանաձև (ընդունված է 03.03.2015, Բրյուսել, Բելգիայի Թագավորություն) ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է հայկական ցեղասպանության և հայժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում է այն ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին`ապրիլի 14, 2015:

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը: Ծրագրի նպատակն է' աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Ծրագիրն այս տարի մեկնարկում է հունիսի 14-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 29-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր):