l’Histoire n°408

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ ֆրանսիական հեղինակավոր «l’Histoire» ամսագրի փետրվարյան համարը լույս է տեսել «Հայեր. 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագիրը կրող 50-էջանոց ծավալուն հոդվածաշարով: Ամսագրի էջերում տեղ են գտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետազոտողների և պատմաբանների հեղինակած հոդվածներ, որոնք ուղեկցված են ինֆոգրաֆիկայով և փաստավավերագրական կադրերով:

Սկզբնաղբյուր: Belga 29/12/2014

Ապաստան հայցողները պետք է ավելի շատ ապացույցներ ներկայացնեն, որպեսզի կարողանան ապացուցել թե իրենց երկիրը այլեւս «անվտանգ» չէ նրանց համար: Միգրացիայի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենը (N-VA) նամակ է հղել փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց Գլխավոր Հանձնակատար Դիրկ Վան Դեն Բուլկոֆին, խնդրելով ընդլայնել «կայուն» երկրների ցուցակը:

CNN-ը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին (տեսանյութ)

Սկզբնաղբյուրը:http://www.tert.am 13:44 • 20.12.14

Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունն ուշագրավ անդրադարձ է կատարել Հայաստանին ` ներկայացնելով On The Road. Armenia խորագրով ռեպորտաժը: Հեղինակը նշում է, որ «իրենք ուղևորվում են հնագույն մի երկիր, որը շատերն են հայրենիք անվանում, սակայն քչերը` տուն»: «Հնամենի այս երկիրն անցել է ժամանակի քննությունը` առ այսօր զարմացնելով աշխարհին իր գանձերով: Ցամաքով շրջափակված ազգը հպարտանում է իր պատմությամբ»,- սկսում է իր խոսքը հեղինակը:

Եվրոպացի լրագրողը ԼՂ-ն բացահայտում է ուղղաթիռի խոցումից հետո Սկզբնաղբյուր: http://www.tert.am/ 24.11.14 Le Vif/L’express բելգիական պարբերականը «Լեռնային Ղարաբաղ. երկիր, որը գոյություն չուներ» վերնագրով անդրադարձ է հրապարակել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին (հոդվածագիր՝ Ֆրանսուա Ժան դ՛Օտե): Աղբյուրը հենց սկզբից նշում է, որ Ադրբեջանի հետ մահվան ելքով բախումները հետաձգում են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հեռանկարները: Հոդվածագիրը նաև առավել գեղարվեստորեն ներկայացնում է Ստեփանակերտի առավոտը՝ մգեցված ապակիներով «Լադա»-ներով, կիսադատարկ սրճարաններով և Ղարաբաղում տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցով հանդերձ: Իսկ առօրյան՝ Հադրութի թթվի փառատոնով, վարչապետի շատ հին բջջային հեռախոսով ու պատկառելի հոգևորականներով հանդերձ:

System of a Down ռոք-խումբը  2015թ.  ապրիլի 16-ին  համերգով  հանդես կգա Բրյուսելի Forest National համերգասրահում :

Տոմսեր կարող եք ձեռք բերել նոյեմբերի 27-ից ժամը 11-ից հետևյալ կայքով www.proximusgoformusic.be

Համերգը տեղի կունենա խմբի Wake Up the Souls համերգային շրջագայության շրջանակներում, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը: Շրջագայութունը սկսվելու է ապրիլի 10-ին Լոնդոնում: Ապա շարունակվելու է Քյոլնում, Լիոնում,  Ամստերդամում,  եզրափակվելու է Երևանում:

17:56 • 19.11.14 Լուրեր Հայաստանից - Թերթ.am Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի արդարացումը: Այդ մասին ասված է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ 2004 թվականին Սաֆարովը Բուդապեշտում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Ռամիլ Սաֆարովը 2007 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ազատ արձակման հնարավորության։

Սկզբնաղբյուր: interpress.am

Իտալական «La Stampa» թերթը իր «Ղարաբաղում ուղղաթիռ է խոցվել. Նոր պատերա՞զմ է սպասվում» հոդվածում անդրադառնալով ԼՂՀ բանակի խոցված ուղղաթիռի միջադեպին՝ կարծիք է հայտնում, որ այն կարող է հակամարտության բռնկման պատճառ դառնալ՝ հաշվի առնելով նաև վերջին ամիսների սահմանային բախումների սրացումը: Թերթը, հենվելով որոշ մեկնաբանների կարծիքների վրա, նշում է, որ ղարաբաղյան հակամարտության թեժացմանը կարող է նպաստել Ուկրաինայում ընթացող պատերազմը, ուր ներքաշված է նաև Ռուսաստանը, որը տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով Երեւանի եւ Բաքվի միջեւ՝ կարող է աջակցել հայկական կողմին:

The Washington Post թերթը հրապարակել է միջադեպի մասին «Ադրբեջանը ուղղաթիռ է խոցել Լեռնային Ղարաբաղում» հոդվածը: Այն մեջբերում է երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնական հաղորդագրությունները միջադեպի հետ կապված և նշում, որ ԵԱՀԿ-ի ներքո ընթացող տարիների բանակցային գործընթացը քիչ տեսանելի առաջընթաց է գրանցել: