Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա.
Մամլո հաղորդագրություն- 27/09/2020
Երեկ Սահմանադրական դատարանը անցկացրեց 2019 թվականին խորհրդարանում ընդունված ժխտողականության մասին օրենքի վերաբերյալ իր լսումը։
Երեկ Սահմանադրական դատարանը անցկացրեց 2019 թվականին խորհրդարանում ընդունված ժխտողականության մասին օրենքի վերաբերյալ իր լսումը։ Հայ համայնքի փաստաբանը պնդեց, որ այս օրենքը, որը պատժում է ժխտողականությունը և ծառայում որպես ատելության կոչերի ծածկոց, անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության ժխտմանը: Հավասարության պայքարի մարմինը՝ UNIA- ն/ՀՆԲԱ-ն մեր կողքին էր:
Սեպտեմբերի 21. Հայաստանի անկախության տոն
29 տարի առաջ՝ Սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:
Տարվա Իրադարձությունների Անդրադարձ
Ո՞վ կարող է մոռանալ 2020-ի տարօրինակ ամառը: Այս ամառ մեզանից շատերը չճանապարհորդեցին : Բայց նույնիսկ համաճարակի պատճարով փակված սահմանները չկարողացան խզել այն կապը, որը մեզ միավորում է մնացած հայկական աշխարհի հետ:
Հուլիսի 12-ին պատերազմը վերսկսվեց Ադրբեջանի հետ, այս անգամ Հայաստանի հյուսիսային սահմանում ՝ Տավուշում: Մարտերն տեվեցին շուրջ մեկ շաբաթ ՝ խլելով 16 մարդու կյանք, այդ թվում ՝ չորս հայի: Մարտերի վերսկսումը մեծ հույզեր առաջացրեց ամբողջ սփյուռքում իսկ մամուլը պահպանեց հարաբերական լռություն :
ԿՈՉ
Բելգիայում ապրող բոլոր մեր հայրենակիցներին
Հարգարժան Տիկնայք և Պարոնայք,
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ցնցեց ողջ աշխարհը:
Կարճ վայրկյանների ընթացքում մերձավոր արևելքի ծաղկուն քաղաքներից մեկը՝ Բերյութը վերածվեց ավերակների: Կան հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ և անօթևան մնացած մարդիկ:
Այդ չարիքից՝ ցավոք անմասն չմնաց նաև Հայկական համայնքը: Հատկապես մեծ վնասներ կրեց հայաբնակ Պուրճ Համուտը: Մեր ազգակիցներից 13 հոգի նահատակվեցին, կան երեք հարյուրից ավելի վիրավորներ, վնասվել են գրեթե բոլոր ազգային և մշակութային հաստատությունները, հարյուրավոր բնակելի տներ, որի արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ մնացել են անօթևան:
Լիբանանի Հայկական համայնքը, որը հայ հոգևոր և մշակութային արժեքներ դավանող ամենաազդեցիկ համայնքներից մեկն է, որը իր բոլոր հնարավորություններով միշտ զորավիգ է եղել Հայ ժողովրդին՝ համազգային նշանակության բոլոր հարցերում, այսօր աշխարհասփյուռ հայության օգնության կարիքն ունի:
Պատերազմի սպառնալիք Կովկասում. Բելգիան և Եվրոպան պետք է արձագանքեն:
Բելգիայի Հայերի Կոմիտեն ցավով է տեղեկացել հուլիսի 12-ին Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանում հարձակման մասին: Այս մեծ հարձակումը՝ չնայած համաճարակի ընթացքում ՄԱԿ-ի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմի պահպանման կոչին, աննախադեպ է այն առումով, որ այն նպատակադրված է թիրախավորել սահմանային բնակավայրերը, այդ թվում նաև մանկապարտեզները: Առնվազն 16 մարդ՝ ադրբեջանցիներ և հայեր զոհվել են այս շաբաթ տեղի ունեցած մարտերում:
Դարձե՛ք այսօր հայկական մշակույթի ընկեր...
Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Բելգիայում կյանքի կոչել հայկական մշակույթը, դառնալ «Հայ Տան Ընկերներ»:
Մեր նպատակն է, որ առնվազն 100 մարդ ամսական 8 եվրո կամ ավելի նվիրատվություն կատարի: Ներկայումս «Հայ Տան» 35 ընկերներ աջակցում են Կենտրոնին:
Թեկնածուների հրավերք
Բելգիայի հայկական համայնքի գործունեությունը զարգացնելու նպատակով՝ Կոմիտեն կամավոր առաջնորդներ է փնտրում հետևյալ գործառույթները կատարելու համար.
- Գրաֆիկական դիզայնի պատասխանատու
- Տեսանյութերի ստեղծման պատասխանատու
- Հոլանդախոս հաղորդակցությունների պատասխանատու
- Գանձապահ
Բելգիայի Հայերի Կոմիտեի հանձնախումբը ներկայացնում է երկրի ամբողջ հայ համայնքը: Նա կանոնավոր կերպով երկխոսություն է պահպանում տեղի իշխանությունների հետ և վերահսկում է Համայնքի համագործակցությունն ու միասնությունը:
Սփյուռքը կապի մեջ է
03/05/2020- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի հաջորդ տեսակոնֆերանսը Բելգիայի հայ համայնքի հետ էր: Մասնակցում էին համայնքային, կրթական, մշակութային, կուսակցական շրջանակների տասնյակ ներկայացուցիչներ: Բելգիահայերի կոմիտեի նախագահ, ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանը նախ համառոտ կերպով ներկայացրեց համայնքը, նշեց, որ Բելգիայում գործում են 50 հայկական կազմակերպություններ, և ընդամենը երկու տարի անց բելգիահայ համայնքը կնշի հիմնադրման 100-ամյակը:
Տեղեկատվություն կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի վերաբերյալ
14/03/2020: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ համայնքային բարեկամներ, Բելգիայի Հայ Կոմիտեն ափսոսանքով հայտնում է գալիք ամսվա ընթացքում՝ ներառյալ ապրիլի 3-ը, Հայ Մշակույթային Կենտրոնում՝ «Հայ Տանը», նախատեսված միջոցառումնների չեղարկման մասին:
Ըստ դաշնային կառավարության հայտարարության՝ մենք կարող ենք միայն խրախուսել բոլորին առողջության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել և պաշտպանել մեզ, մեր ընտանիքները և մեր տարեցներին:
Նախապես շնորհակալություն հասկացողության և փոխըմբռնման համար։
Ինչպես բոլորը գիտեն, Բելգիայի կառավարությունը ձեռնարկել է կարևոր միջոցառումներ և հանձնարարականներ է տվել՝ ուղղված կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կասեցնելու և բնակչության առողջության պահպանման վերաբերյալ։
Էջ 2, 2-ից