Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժերը լուրջ հումանիտար ճգնաժամ են ստեղծել և տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դարձել։ Լրջորեն տուժել են նաև տեղի հայ համայնքները, հատկապես սիրիահայերը։
Բելգիայի հայերի կոմիտեն այս կիրակի՝ փետրվարի 26-ին, տեսակոնֆերանսի միջոցով կազմակերպել էր հանդիպում Սիրիայի Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդ մոնսինյոր Մակար Եպիսկոպոս Աշկարյանի և Սիրիայի հայ համայնքի նախագահ Սումբուլ Սումբուլյանի հետ։
Դեկտեմբերի 19-ին (գալիք երկուշաբթի), ժամը 13․00-ին, Բրյուսելում (rue de la Loi, Շումանի հրապարակ) կայանալիք ցույցին՝ ընդդեմ Ադրբեջանի՝ Արցախահայության նկատմամաբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության։
Ցույցի նպատակն է պահանջել Եվրամիության գործադիր մարմիններից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես դադարեցնելու դեպի Արցախ ճանապարհի արգելափակումը և վերջ տալու այս կործանարար քաղաքականությանը։
Ցուցի տեղի կունենա Բելգիայի հայերի կոմիտեի (CAB) -ի նախաձեռնությամբ, ինչպես նաև Պելճիկակահայ Դեմոկրատների Միության (A.A.D.B-ի), Հայ Դատի Եվրոպայի հաձնախմբի (EAFJD), Հայ Դատի Բելգիայի հանձնախմբի (CDCA Belgique) աջակցությամբ։
Մանրամասներ․
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շարունակում է արգելափակել դեպի Արցախ մուտքի միակ ճանապարհը, դադարեցվել է նաև Արցախի գազամատակարարումը։ Շարունակվելու պարագայում Ադրբեջանական այս սադրանքը անխուսափելիորեն կհանգեցնի հումանիտար աղետի և վերջնարդյունքում՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտման։ Պահը օրհասական է, պարտավոր ենք մեր ջանքերը միավորել։
Միացե՛ք ցույցին՝ պահանջելով Եվրոպական միությունից
- Բոլոր միջոցներով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վեջինս անհապաղ և առանց նախապայմանների բացի Լաչինի միջանցքը և երաշխավորի, որ նման իրավիճակ այլևս չի կրկնվի
- շոշափելի քայլեր ձեռնարկել Արցախահայության անվտանգությունն ապահովելու համար
- ճանաչել Արցախի Հանրապետությունը, հիմնել հումանիտիար գրասենյակ Արցախում
- կիրառելլ դիվանագիտական, տնտեսական և անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների ակտիվների նկատմամբ
- անհապաղ երկարաձգել Եվրոպական Միության դիտորդական առաքելության մանդատը Հայաստանի Հանրապետությունում:
Եկեք միավորենք մեր ջանքերը, որպեսզի լսելի դարձնենք մեր ձայնը։
Ս․թ․ դեկտեմբերի 8 ին Բելգիայի հայերի կոմիտեն կազմակերպել էր իր առաջին միջոցառումը, որի նպատակն էր ներկայացնել նոր կոմիտեն և ստեղծել հարթակ, որտեղ համայնքի անդամները կարող են մեկ գավաթի շուրջ զրուցելու, մտքեր փոխանակելու և, ինչու չէ, նաև միմյանց հետ ծանոթանալու։
Արձագանքներից ելնելով՝ կարող ենք ասել, որ միջոցառումը սպասված էր և մեզ հաջողվեց արդարացնել մարդկանց սպասումները։ Ապացույցը՝ ստորև նկարներում։ Հույս ունենք, որ այս հանդիպումները շարունակական կլինեն և բոլորիդ հրավիրում ենք կիսել մեր հետ ձեր տպավորությունները
Ամբողջական նկարներն այստեղ
Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների Վեհաժողովը ընտրել է իր նոր գործադիր մարմնի՝ Բելգիայի հայերի Կոմիտեի անդամներին։
Bruxelles - 12 juin 2022 - La Commission Electorale a procédé au dépouillement des votes ce samedi 11 juin 2022 au Centre Socio-Culturel Arménien de Belgique.
Plusieurs membres d’associations arméniennes de Belgique ont pu assister en tant qu’observateurs les membres de la Commission Electorale lors du dépouillement des votes.
La participation totale s’est élevée à 1.457 électeurs. Malgré les difficultés causées par une défaillance partielle de la poste, le vote par correspondance a été privilégié étant donné que 1.026 électeurs ont choisi ce mode de participation.
Հարգելի ընտրողներ,
Այսօր ձեզանից շատերը եկել էին տարբեր ընտրատեղամասեր մասնակցելու համայնքային ընտրություններին: Բազմաթիվ ըտրողներ քվեարկել են նաև հեռակա տարբերակով:
Այնուամենայնիվ, փոստի կողմից նամակների բաժանման ուշացման պատճառով հեռակա քվեարկողների մի մասի քվեները դեռ մեզ չեն հասել: Նույն պատճառով, որոշ ընտրողներ իրենց քվեաթերթիկները ուշ են ստացել և չեն հասցրել մինչև հունիսի 2-ը դրանք հետ ուղարկել: Փոստի կողմից այս ուշացումներին ավելացավ նաև մայիսի 31-ի գործադուլը:
Սրանից ելնելով, Ընտրական Հանձնաժողովը որոշեց մինչև հունիսի 10-ի գեսգիշերը հավելյան ժամանակ հատկացնել որպեսզի փոստային նամակները կարողանան տեղ հասնել:
Նրանք ովքեր իրենց քվեաթերթիկները ուշ են ստացել, հնարավորություն ունեն նաև մինչև հունիսի 10-ը դրանք գցել Հայ Տան կամ մյուս ընտրատեղամասերի փոսարկղերի մեջ:
Ընտրական Հանձնաժողովը ձայների հաշվարկը կսկսի շաբաթ հունիսի 11-ին, ըստ կանոնադրության դրույթների:
Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն քվեների հաշվարկը ավարտելուն պես:
Շնորհակալություն ձեր համբերատարության համար: Հավելյան տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին:
Քվեաթերթիկները քվեարկության ընթացակարգի պարզաբանման հետ միասին ուղարկվել են յուրաքանչյուր ընտրողի փոստային հասցեին։ Եթե գրանցված էք բայց չեք ստացել Ձեր քվեաթերթիկը, այնուամենայնիվ, հունիսի 5-ին՝ առավոտյան 10-ից մինչև 17-ը ընկած ժամանակահատվածում կարող եք անձամբ ներկայանալ ներքոհիշյալ ընտրատեղամասերից որևէ մեկը և կատարել Ձեր ընտրությունը։
Ընտրատեղամասեր.
- Բրյուսել՝ Rue du Gaz 83, 1020 Բրյուսել - Մեխելեն՝ Nijverheidstraat 45, 2800 Mechelen - Զավենտեմ՝ Imperiastraat 14, 1930 ZaventemՔվեաթերթիկը Ձեզ կտրվի Ձեր նախընտրած ընտրատեղամասում՝ գրանցումը հաստատելուց և տեղում անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:
Իսկ եթե ստացել եք Ձեր քվեաթերթիկը, կարող եք կամ քվեարկել այս հասցեներից մեկում, կամ քվեարկել փոստով։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ փոստային քվեարկությունները պետք է ուղարկվեն ամենաուշը մինչև հունիսի 2-ը:
Ընտրությունների և թեկնածուների մասին լրացուցիչ տեղեկությունների համար.
Համայնքային ընտրություններ 2022
Հուսով ենք Ձեր ակտիվ մասնակցությունը կցուցաբերեք այս ընտրություններին։
Նիկոլա Տավիթիան Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ
Բոգոսյան հիմնադրամը, մեկ անգամ ևս իր հավատարիմ զորակցությունը ցուցաբերեց հերթական արդար գործին, որը տեղին է հիշատակել։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, ս․թ․ ապրիլի 22-ին հիմնադրամը կազմակերպել էր «Արդար թուրքերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Տևական լռության մի սեանս, որն իրականացվել էր Լորանս Դոնտի և Ռոմեն Ֆլյորիի կողմից։ Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ բանավեճ երկու ռեժիսորների և փաստաբան և հայկական համայնքի ներկայացուցիչ Գրեգուար ժաքյանի մասնակցությամբ, որը հիանալիորեն վարեց Փարիզից այդ նպատակով հատուկ ժամանած լրագրող Կայծ Մինասյանը
Հարյուրից ավելի հանդիսատեսների շարքում Բելգիայի հայկական համայնքի ներկայացուցիչները փոքրամասնություն էին կազմում։ Կարծես թե հայերի կյանքեր փրկած թուրք արդար հերոսներնին հարգանք մատուցելը կասկածելի էր կամ անհետաքրքիր։
Ապրիլի 15-ի Բրյուսելյան երեկոն լեցուն էր հայկական ելևէջներով։ Բելգիայի մայրաքաղաքի հայտնի համերգասրահներից մեկում ելույթ էր ունենում երգիչ Արամ MP3-ն։ Համավարակից հետո սա երգչի առաջին համերգն էր Եվրոպայում: Եվ համերգի առաջին հնչյուներից հետո հասկանալի էր,որ համերգին անհամբեր սպասում էին երկուստեք թ՛ե հանդիսատեսը և թ՛ե երգիչը։
Համայնքը ձեր խոսքի, պատասխանի, պատկերի (լուսանկար կամ նկար) կարիքն ունի Socle et Figures նախագծի համար:
2022 թվականին լրանում է Բելգիայի հայ համայնքի առաջին կանոնադրության ընդունման հարյուրամյակը։
Այս յուրահատուկ իրադարձությունը նշելու համար նախատեսվում է գիրք հրատարակել, որը կունենա «Socle et Figures » անվանումը:
Պատվանդան՝ ընդգծելու Բելգիայում խարսխվածությունը և համայնքի անդամների հայկական ծագումը:
Ֆիգուրներ՝ համայնքի որոշ անդամներին խորհրդանշական դեմք հաղորդելու համար:
Գրքի հինական հեղինակները լիենլու եք հենց Դուք։
Այս գիրքը կդառնա ձեր վկայաությունների գրանցամատյանը:
Բելգայի հայկական համայնքի ներկայացուցիչների ընտրությունները տեղի կունենան ս.թ. հունիսի 5-ին։
Ընտրողները, ինչպես նաև թեկնածուները կարող են գրանցվել մինչև ս.թ. մարտի 26-ը։ Բոլոր գրանցվածները կարող են մասնակցել ընտրություններին, նույնիսկ եթե չեն վճարել համայնքային անդամավճարները։
Գրանցվեք հենց հիմա՝ առանց հապաղելու !! Գրանցվելու համար խնդրում ենք սեղմել ներքոհիշյալ հղմանը www.armencom.be/fr/ինչպե՞ս-անդամակցե
Թեկնածությունն առաջադրելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հարցաթերթիկը : Déclaration de candidature/Kandidatuurverklaring (google.com)
2022 թվականի հունիսի 5-ին տեղի կունենան Բելգայի հայկական համայնքի ներկայացուցիչների ընտրությունները։ Այս 30 ներկայացուցիչները և նրանց կողմից նշանակված կոմիտեն կներկայացնեն Բելգիայի հայերին գալիք 4 տարիների ընթացքում։ Մեր ցանկությունն է, որ Բելգիայում բնակվող յուրաքանչյուր հայ կարողանա մասնակցել այս շատ կարևոր ընտրություններին։
Թեկնածություն առաջադրելու համար
21 տարեկան և բարձր տարիք ունեցող Բելգիայում բնակվող ցանկացած հայ կարող է առաջադրել իր թեկնածությունը Բելգիայի հայերի ներկայացուցիչների համագումարի անդամ դառնալու համար: Ամենակարևոր նախապայմանը ձեր գիտելիքներն ու կարողություններն ի նպաստ համայնքի ներդնելն է։
Եվ ուրեմն ինչու ոչ հենց դուք։ Ձեր թեկնածությունն առաջադրելու համար խնդրում ենք լրացնել առցանց հարցաթերթիկը։ Եթե հանդիպեք որևէ դժվարության, կապնվեք մեզ հետ, մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք կարղանաք քվեարկել և/կամ առաջադրել ձեր թեկնածությունը։
Տեղեկացրեք ձեր ընկերներին, ծանոթներին և բարեկամներին
Բելգիայի բազմաթիվ հայեր դեռևս գրանցված չեն։ Հրավիրեք ձեր բարեկամներին, ընկերներին և ծանոթներին ևս գրանցվել համայնքի գրանցամատյանում։ Համայնքը ձեր կարիքն ունի։ Համայնքի կանոնադրոթյանը կարող եք ծանոթանալ այստե
La diaspora arménienne est un observatoire unique sur la marche du monde. Dans les années 1950, les Arméniens pouvaient imaginer avoir trouvé enfin un havre de paix au Moyen Orient, région alors en plein développement. Puis il y eut Nasser, la guerre au Liban, la révolution en Iran et bien d’autres soulèvements et la plupart des Arméniens de la région sont partis. Fort heureusement, l’Union soviétique comme l’Occident offraient aux Arméniens la sécurité et l’espoir qu’ils n’avaient pas trouvé en Orient. Puis l’URSS s’effondra, et avec elle son économie. Il y eut les pogroms en Azerbaïdjan, puis la guerre … Aujourd’hui, c’est l’Ukraine qui est prise d’assaut. Il vit dans ce pays environ 500 000 arméniens, soit autant qu’en France, et nombre d’entre eux ont déjà pris le chemin de l’exil.
2022 թվականի գարնանը տեղի կունենան մեր համայնքային ընտրությունները, որոնց կարող են մասնակցել Բելգիայում բնակվող բոլոր հայերը։ Այս գալիք ընտրությունների ֆոնին ինքնստինքյան առաջ է գալիս այն հարցը, թե ինչի՞ն են ծառայում հայկական համայնքը ներկայացնող հաստատությունները և ի՞նչու է անհրաժեշտ քվեարկության մասնակցությունը։
Ի սկզբանե պետք է նշել, որ համայնքային հաստատությունները համայնքային առօրյա կյանքը միայնակ կազմակերպելու կոչում չունեն։ Բազմաթիվ կազմակերպություններ, արտիստներ, ուսուցիչներ, մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, մարզիկներ և մտավորականներ դրանով զբաղվում են արդեն, և դա շատ լավ է։ Մշակույթը կարող է զարգանալ միայն բազմազանության և ստեղծագործական մտքի ազատության ընդունման և փոխանակման մեջ։
Սոնա Բաղումյանը ավարտել է UCLouvain-ի իրավաբանական ֆակուլտետը, ակտիվ երիտասարդ է Բելգիայի հայ համայնքում, նա հատկապես նպաստել է Բելգիայի խորհրդարանի կողմից արցախյան պատերազմին վերաբերող տարբեր բանաձեւերի ընդունմանն ուղղված աշխատանքներին։
2021 թվականի օգոստոսին ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿի կողմից ընտրվել է «Սփյուռքի Երիտասարդ դեսպան» ծրագրին։ Ծրագիրը բաղկացած է 20 երիտասարդ դեսպաններից 16 տարբեր երկրներից՝ Ռուսաստանից մինչեւ Արգենտինա, Լիբանանից մինչեւ Կանադա եւ Վրաստանից մինչեւ Բելգիա:
Սեպտեմբերի 18-ին Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում (Հայի Տուն) կայացավ Մուսա լեռան 53-օրյա հերոսամարտին նվիրված ավանդական հարիսայի ծիսակատարություն: Միջոցառմանը խոսքով հանդես եկան Հայ տան տնօրեն Կարեն Թադևոսյանը, Բելգիայում հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Տավիտյանը, ինչպես նաև Բելգիայում արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը:
Ներկաների ուշադրությանը ներկայացվեց Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ պատմավավերագրական կարճ ֆիլմ, հնչեցին հայկական ժողովրդական կատարումներ:
Հարգելի բելգահայ համայնքի ներկայացուցիչ
Բելգիայի Հայ Համայնքի անունից սիրով հրավիրում ենք Ձեզ «Լեռնային Ղարաբաղ. Մոռացված պատերազմի թատրոն» խորագրով ներկայացման բացման արարողությանը, որը տեղի կունենա Հոկտեմբերի 1 -ին՝ երեկոյան ժամը 18:00-ին, Իքսելի՝ Place Sainte Croix հրապարակում և հետևաբար, կսահմանափակվի առավելագույնը 199 անձով։ Դիմակ կրելը պարտադիր պայման է։
Ամրագրումները առաջարկվում ենք կատարել
Rentrée Académique 2021-2022
Nous sommes heureux d’annoncer que l’école du samedi «Sevan» réouvre ses portes. Les principales matières enseignées à l’école seront la langue arménienne, la littérature arménienne, l’Histoire de l’Arménie, et l’histoire de la communauté arménienne en Belgique, mais aussi des chants, des danses, des échecs, etc. Les cours auront lieu les samedis de 10h00 à 14h00 et ce dès ce samedi 4 septembre, et seront accessibles à tous les enfants de plus de 3 ans.
Informations et inscriptions :
0465/40.35.95 ou 0483/14.16.88
*
ՈՒրախ ենք տեղեկացնել, որ «Սևան» շաբաթօրյա դպրոցը վերսկսում է հայերեն դասընթացները։ Բարի գալուստ դպրոց, սիրելի՛ աշակերտներ: Դպրոցն իր տաք գիրկն է բացել ձեր առջև և պատրաստ է հայրենիքի մասին գիտելիքի լույսով լուսավորել յուրաքանչյուրիդ աշխարհն ու ուղին։ Մեր մաղթանքն ու ցանկությունը մեկն է՝ կարևորել գիտելիքի ուժը, սովորել անտրտունջ և դառնալ արժանավոր հայորդի ու բանիմաց մասնագետ: Դպրոցում հիմնական դասավանդվող առարկաներնրն են լինելու.
Օգոստոսի 8-ին Բելգիայի Հայերի Կոմիտեի երիտասարդական խումբը կազմակերպել էր քուիզ-միջոցառում Հայաստանը և հայերը թեմայով։ Մասնակից երիտասարդները հնարավորություն ունեցան ստուգել իրենց գիտելիքները հայրենիքի ու հայ ազգի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ միմյանց հետ, անցկացնել հաճելի ժամանակ։ Հաղթող խումբն, իր հերթին, ստացավ գեղեցիկ մրցանակ։
Առաջիկայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում։ Կոմիտեի երիտասարդական խումբը հրավիրում է բոլոր հայ երիտասարդներին մասնակցել այդ միջոցառումներին։
Կազմակերպվելու են թե՛ կրթական, թե՛ սպորտային և թե՛ մշակութային և ժամանցային միջոցառումներ։
Հաջորդ հանդիպումները ս․թ․ սեպտեմբերի 2-ին և 5-ին, Բրյուսելի Հայ Տանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերը միասին դիտելու նպատակով։ Մուտքը բաց է։ Բոլորին հրավիրում ենք միասին սատարելու մեր թիմին։
02/09 - 20:45 - Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա
05/09 - 20:45 - Հայաստան – Գերմանիա
Բրյուսել, 27 մայիսի 2021թ. -Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում «անհապաղ ազատել մնացած բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի համաձայն»:
Խորհրդարանը խստորեն դատապարտել է նաև գերիների խոշտանգման վերաբեյալ առկա բազմաթիվ հաղորդագրությունները»: Խորհրդարանը կոչ է արել դաշնային կառավարությանը «համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանն և անվտանգ վերադարձին աջակցելու համար»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տրամադրած տվյալների համաձայն, 188 ռազմագերիներ դեռևս գտնվում են Ադրբեջանում: Նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի համաձայնագիրը նախատեսում էր գերիների անհապաղ և լիարժեք փոխանակում: Սակայն Ադրբեջանը չի ազատել իր գերիներին, և մարտերի ավարտին հաջորդող օրերին ձերբակալել է նաև այլ հայ զինվորների և խաղաղ բնակիչների: Հայաստանն իր հերթին, մարտերն ավարտվելուն պես, ազատ է արձակել բոլոր ռազմագերիներին:
Բրյուսել, 27 մայիսի 2021թ․ -Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում «անհապաղ ազատել մնացած բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի համաձայն»: Խորհրդարանը խստորեն դատապարտել է նաև գերիների խոշտանգման վերաբեյալ բազմաթիվ հաղորդագրությունները»:
Սիրելի' հայրենակիցներ,
ներկայիս առողջապահական սահմանափակումների պատճառով, ցավո'ք, այս տարի ևս չենք կարող միասին ֆիզիկապես հավաքվել «Henri Michaux» հրապարակում` հարգանքի տուրք մատուցելու 1915թ հայերի ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի դիմաց:
Հաշվի առնելով առողջապահական սահմանափակումները` Կոմիտեն ստանձնում է իրականացնել հիշատակի արարողությունը` խստագույնս պահպանելով անվտանգության և զսպվածության կանոնները։
Ցանկացողները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել հուշարձանի մոտ սկսած ժամը 14:30-ից։