System of a Down ռոք-խումբը  2015թ.  ապրիլի 16-ին  համերգով  հանդես կգա Բրյուսելի Forest National համերգասրահում :

Տոմսեր կարող եք ձեռք բերել նոյեմբերի 27-ից ժամը 11-ից հետևյալ կայքով www.proximusgoformusic.be

Համերգը տեղի կունենա խմբի Wake Up the Souls համերգային շրջագայության շրջանակներում, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը: Շրջագայութունը սկսվելու է ապրիլի 10-ին Լոնդոնում: Ապա շարունակվելու է Քյոլնում, Լիոնում,  Ամստերդամում,  եզրափակվելու է Երևանում:

Աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող համաշխարհային շրջագայությունից առաջ հայտարարությամբ է հանդես եկել որի մեջ խումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությանը, ինչը կարևոր նախապայման է ապագայում ցեղասպանությունները կանխելու գործում:

«20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան թուրքերի կողմից՝ հայ, հույն և ասորի բնակչության նկատմամբ: Ոճրագործությունը կանխարգելելու և մեղավորներին պատժելու անկարողությունը բերել է մեր ժամանակներում ցեղասպանության կրկնությանը: Մենք այլևս թույլ չենք տա բռնապետերի հանցագործությունները` զուգորդված գերտերությունների ագահության, պաշարները յուրացնելու և մեր պատմությունը գրելու վերջիններիս հետաքրքրությունների հետ: Հարյուրերորդ տարելիցի հիշատակման հանդիսավոր արարողությունների շրջանակներում խնդրում ենք` միացեք մեզ և Թուրքիայի բարեգութ մարդկանց ճշմարտության և արդարության համար դիրքորոշում որդեգրելու նպատակով պահանջեք նրանց նախագահից և խորհրդարանից՝ ընդունել Թուրքիայի Հանրապետության բարոյական և նյութական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության հարցում:   Ձեր օգնության միջոցով, որպես Թուրքիայի ժողովրդի մարդասիրական համերաշխության ոգով ձեռնարկած պատմական քայլեր, սրտացավ կարեկցանքը և արդարությունը ոչ միայն կապաքինեն մեկ ցեղասպանության վերքերը, այլև առավել լայն իմաստով կներկայանան իբրև իրական փոխակերպող քայլ դեպի նոր փուլ` մի դարաշրջան, որը զերծ կլինի ցեղասպանությունից Շնորհակալություն: System of a Down