Սկզբնաղբյուր: Belga 29/12/2014

Ապաստան հայցողները պետք է ավելի շատ ապացույցներ ներկայացնեն, որպեսզի կարողանան ապացուցել թե իրենց երկիրը այլեւս «անվտանգ» չէ նրանց համար: Միգրացիայի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենը (N-VA) նամակ է հղել փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց Գլխավոր Հանձնակատար Դիրկ Վան Դեն Բուլկոֆին, խնդրելով ընդլայնել «կայուն» երկրների ցուցակը:

 

Հետեւաբար Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Սենեգալից, Կամերունից եւ Թունիսից ապաստան հայցողների գործերը պետք այժմ քննվի շատ արագ, 15 օրվա ընթացքում:

Ի՞նչ է փոխվում ապաստան հայցողների համար:

Մինչ այժմ Ալբանիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Հնդկաստանից, Կոսովոյից, Մոնտենեգրոյից, Սերբիայից եւ Մակեդոնիայից ապաստան հայցողների գործերը արդեն արագացված վարույթի առարկա էին եւ ըստ քննադատների, քննվում էին պակաս խորությամբ, քանի որ այս երկրները ճանաչված են որպես «անվտանգ»: Հետեւելով այս կարգը, ապաստան հայցողների գործերի քննությունը ավարտվում է 15 օրվա ընթացքում, այլ ոչ թե երեք ամսվա, ինչը ընթացիկ կարգն է: Ապաստան հայցողները պետք է նաեւ ավելի շատ ապացույցներ և նյութեր ներկայացնեն որոնք հստակ ցույց կտան որ իրենց կոնկրետ դեպքում իրենց երկիրը չի կարող համարվել անվտանգ: