Բելգիայում Սփյուռքի Երիտասարդ Դեսպան ծրագրի շրջանակներում ուրախ ենք, CAB երիտասարդական հանձնաժողովի հետ միասին, Ձեզ հրավիրել հայրենադարձության վերաբերյալ առաջին իրազեկման երեկոյին:
Որպես Սփյուռքահայ՝ մեզանից շատերն ունեն ցանկություն, եթե ոչ երազանք, մի օր վերադառնալ ապրել հայրենիքում։ Ի՞սկ եթե հիմա է ճիշտ ժամանակը:Իսկ գուցե սա՞ է Հայաստանի զարգացմանը նպաստելու լավագույն միջոցը։
Այս առաջին երեկոյի նպատակն է պատասխանել ընդհանուր հարցերին, ինչպիսիք են ՝ ընթացակարգը, ձեր գույքի տեղափոխումը, երեխաների կրթությունը, աշխատանքը, ինտեգրումը, զինվորական ծառայությունը և այլն:
Միջոցառմանը մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով։
https://forms.gle/wjhTh7UqBH5GFcju8
Այդտեղ դուք նաև հնարավորություն ունեք նախապես մեզ ուղարկել ձեզ հետաքրքրող հարցերը։
Երեկոյի ընթացքում կունենանք հյուրեր, մասնավորապես՝ Սփյուռքի Գործերի Գլխավոր Հանձնակատարի գրասենյակից Հովհաննես Ալեքսանյանը՝ով կպատասխանի Ձեր հարցերին և Հայաստան տեղափոխված բելգյահայերի վկայությունները։
 
Երեկոն կավարտվի խմիչքով լավ ընկերակցությամբ։
Ժամը՝ 17:00-ից 19:30:
Որտեղ: Rue du Gaz 83, 1020 Bruxelles
Պարտադիր գրանցման ձև՝ https://forms.gle/wjhTh7UqBH5GFcju8