«Ոտքի կանգնելու կամքը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն

Kalender
Hay Doun
Datum
22.05.2022 18:00 - 21:00
Auteur
Robert

Beschrijving

Սիրով հրավիրում ենք ձեզ «Հայ Տուն» ս․թ․ մայիսի 22-ին, 18․00-ին «Ոտքի կանգնելու կամքը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը, որին կհաջորդի ուղիղ միացում ֆիլմի ռեժիսորի հետ: Միացեք անցյալի սխալերի մասին խորհելու, ոտքի կանգնելու ճանապարհները միասին փնտրելու շուրջ զրույցին:
 
«Ոտքի կանգնելու կամքը» փաստավավերագրական ֆիլմը կրկնվող սխալներից խուսափելու եւ ոտքի կանգնելու ճանապարհները վերհիշելու համար է ստեղծվել։ Ֆիլմի ավելի քան 45 րոպեների ընթացքում ականատես ենք լինում հայոց փառահեղ որոշ հաղթանակների պատմությանը, նաեւ փաստերով տեսնում, որ մեզ կարողացել են հաղթել միայն մեր ձեռքով, որ մեր հայրենքիը կորցրել ենք միայն պառակտված լինելու դեպքում։