14/03/2020: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ համայնքային բարեկամներ, Բելգիայի Հայ Կոմիտեն ափսոսանքով հայտնում է գալիք ամսվա ընթացքում՝ ներառյալ ապրիլի 3-ը,  Հայ Մշակույթային Կենտրոնում՝ «Հայ Տանը», նախատեսված միջոցառումնների չեղարկման մասին:

Ըստ դաշնային կառավարության հայտարարության՝ մենք կարող ենք միայն խրախուսել բոլորին առողջության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել և պաշտպանել մեզ, մեր ընտանիքները և մեր տարեցներին:

Նախապես շնորհակալություն հասկացողության և փոխըմբռնման համար։

Ինչպես բոլորը գիտեն, Բելգիայի կառավարությունը ձեռնարկել է կարևոր միջոցառումներ և հանձնարարականներ է տվել՝ ուղղված կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կասեցնելու և բնակչության առողջության պահպանման վերաբերյալ։


Բելգիայի Հայերի Կոմիտեն կոչ է անում համայնքի յուրաքանչյուր անդամի խստությամբ պահպանել կառավարության կողմից սահմանված բոլոր անհրաժեշտ առաջարկությունները:
Այն նաև կոչ է անում բոլորիս ցուցաբերել համերաշխություն, հատկապես տարեց մարդկանց նկատմամբ, որոնց համար վիրուսը ավելի վտանգավոր է քան մնացած բնակչության համար: Մասնավորապես, յուրաքանչյուրին խնդրում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ տարեցներին օգնելու վիրուսի ազդեցությունից խուսափելու համար:


Ամփոփելով Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունը կարող ենք փաստել.
- Համաճարակն արագորեն զարգանում է՝ ստիպելով բժիշկներին և քաղաքական գործիչներին արագ արձագանքել փոփոխություններին:
- Բելգիայում ներկայումս ավելի քան 550 քաղաքացիների մոտ հայտնաբերվել է այս վիրուսը որոնցից երեքը մահացել են: Իսկ ամբողջ աշխարհում գրանցվել է ավելի քան 5000 մահացության դեպք (մարտի 13-ի տվյալներով):
-Նպատակն է սահմանափակել վարակի տարածումը՝ դրանով իսկ նվազեցնելով համաճարակի ազդեցությունը բնակչության վրա:
Այս պատճառներով Ազգային անվտանգության խորհուրդը որոշել է.
- Դադարեցնե՛լ բոլոր տեսակի մարզական, մշակութային և տոնական միջոցառումները՝ անկախ բազմությունից կամ բնույթից, լինեն դրանք կազմակերպված թե՛ պետական,​​ թե՛ մասնավոր նպատակով:
- Փակե՛լ բոլոր սրճարանները, ռեստորանները և գիշերային ակումբները:
- Դադարեցնե՛լ դասերը մանկապարտեզներում, տարրական, միջնակարգ և դպրոցներում, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:
- Խորհուրդ է տրվում երեխաներին չթողնել տատիկ-պապիկների խնամքին՝ (հաշվի առնելով մեծահասակների խոցելիությունը կորոնավիրուսից):
- Մանկամսուրները մնում են բաց:
-Հիվանդանոցները, ծերանոցները, խնամքի կենտրոնները մնում են բաց (այցելությունների սահմանափակմամբ):
- Այն հաստատությունները, որոնք ապահովում են կարևորագույն ծառայություններ (դեղատներ, սննդի խանութներ), մնում են բաց, իսկ մնացած խանութները կփակվեն հանգստյան օրերին:
-Հանրային տրանսպորտը կշարունակի աշխատել, բայց պետք է օգտվել միայն անհրաժեշտության դեպքում:
- Շեշտը դրվում է տարբեր սերունդների համերաշխության վրա հոգալով մեր մեծերի հոգսերը ՝ հաշվի առնելով նրանց խոցելիությունը, մշակելով և ներդնելով համերաշխության մեխանիզմներ բնակչության մեջ:
- Յուրաքանչյուր մարդ պետք է ցուցաբերի առավելագույն զգոնություն և պատասխանատվություն վիրուսի տարածումը հնարավորինս սահմանափակելու համար:
- Չմոռանալ պահպանել հիգենայի կանոնները, մասնավորապես` ձեռքերը պարբերաբար օճառով լվանալը, միանգամյա օգտագործման անձեռոցիկների օգտագործելը, համբուրվելուց խուսափելը և ձեռքով բարևելը:
Այս կանխարգելելման միջոցառումները ուժի մեջ կմտնեն 13/03/2020- ի գիշերվանից մինչև 03/04/2020 ներառյալ:
Այս բոլոր խիստ միջոցները անսովոր են մեզ համար և ազդեցություն կունենան մեր առօրյա կյանքի և երկրի տնտեսության վրա: Բայց հիմա պետք է արձագանքել՝ չսպասելով հասնել համաճարակի գագաթնակետին և դրանից հետո նոր արձագանքել:

Կարևոր է հիշել, որ կորոնավիրուսով վարակումը չի առաջացնում մեծ վտանգներ երեխաների և ընդհանուր լավ վիճակում գտնվող մեծահասակների համար. խոցելի խմբերն են՝ (տարեցներ, քրոնիկ պաթոլոգիաներով տառապողներ, հատկապես թոքային, սրտամկանի, իմունոկոմպրոմատի ...): Ամբողջ բնակչության վրա ազդեցությունը նվազեցնելու համար պետք է հնարավորինս նվազեցնել վիրուսի տարածումը, այնպես որ խոցելի խմբերը նույնպես պետք է պաշտպանվեն:

Գործնականում կիրառել.
- Չմատնվե՛լ խուճապի, եթե ունեք գրիպի ախտանիշներ՝ ջերմաստիճանի դեպքում կամ առանց դրա, կապվե՛ք ձեր գլխավոր բժշկի հետ և հետևեք տրված ցուցումներին:
- Չշտապե՛լ հիվանդանոց:
-Պետք չէ պահանջել վիրոլոգիական փորձարկումներ բոլոր կասկածելի վարակ ունեցող մարդկանց մոտ: Թեստավորումը հարկավոր է իրականացնել միայն նրանց մոտ, ովքեր «անհանգստացնող» վտանգ են սպառնում։
-Չպետք է մոռանալ, որ վարակվածների ավելի քան 80% -ի դեպքում ախտանշանները լինում են աննշան և ոչ լուրջ:
-Մենք կարող ենք օգտվել այս հնարավորությունից՝ նորից ուսուցանելու տարրական հիգիենայի կանոնները մեր երեխաներին և վերանայել ինքներս մեզ:
- Սա նաև հատուկ ժամանակ է՝ մեր դրացիների և հարևանների հետ կապեր ստեղծելու, օգնելու և ձերք մեկնելու նրանց, ովքեր իրականում դրա կարիքը ունեն՝ այդպիսով ստեղծելով ապագայի համերաշխության հիմքեր, որից կշահենք բոլորս։

Դոկտոր Պողոս Յալիմ / Բելգիայի Հայ Կոմիտե