Սոնա Բաղումյանը ավարտել է UCLouvain-ի իրավաբանական ֆակուլտետը, ակտիվ երիտասարդ է Բելգիայի հայ համայնքում, նա հատկապես նպաստել է Բելգիայի խորհրդարանի կողմից արցախյան պատերազմին վերաբերող տարբեր բանաձեւերի ընդունմանն ուղղված աշխատանքներին։
2021 թվականի օգոստոսին ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿի կողմից ընտրվել է «Սփյուռքի Երիտասարդ դեսպան» ծրագրին։ Ծրագիրը բաղկացած է 20 երիտասարդ դեսպաններից 16 տարբեր երկրներից՝ Ռուսաստանից մինչեւ Արգենտինա, Լիբանանից մինչեւ Կանադա եւ Վրաստանից մինչեւ Բելգիա:
Ավելին …
Rentrée Académique 2021-2022
Nous sommes heureux d’annoncer que l’école du samedi «Sevan» réouvre ses portes. Les principales matières enseignées à l’école seront la langue arménienne, la littérature arménienne, l’Histoire de l’Arménie, et l’histoire de la communauté arménienne en Belgique, mais aussi des chants, des danses, des échecs, etc. Les cours auront lieu les samedis de 10h00 à 14h00 et ce dès ce samedi 4 septembre, et seront accessibles à tous les enfants de plus de 3 ans.
Informations et inscriptions :
0465/40.35.95 ou 0483/14.16.88
*
ՈՒրախ ենք տեղեկացնել, որ «Սևան» շաբաթօրյա դպրոցը վերսկսում է հայերեն դասընթացները։ Բարի գալուստ դպրոց, սիրելի՛ աշակերտներ: Դպրոցն իր տաք գիրկն է բացել ձեր առջև և պատրաստ է հայրենիքի մասին գիտելիքի լույսով լուսավորել յուրաքանչյուրիդ աշխարհն ու ուղին։ Մեր մաղթանքն ու ցանկությունը մեկն է՝ կարևորել գիտելիքի ուժը, սովորել անտրտունջ և դառնալ արժանավոր հայորդի ու բանիմաց մասնագետ: Դպրոցում հիմնական դասավանդվող առարկաներնրն են լինելու.
Ավելին …