Բելգիայի հայկական համայնքի գործունեությունը զարգացնելու նպատակով՝ Կոմիտեն կամավոր առաջնորդներ է փնտրում հետևյալ գործառույթները կատարելու համար.
- Գրաֆիկական դիզայնի պատասխանատու
- Տեսանյութերի ստեղծման պատասխանատու
- Հոլանդախոս հաղորդակցությունների պատասխանատու
- Գանձապահ
Բելգիայի Հայերի Կոմիտեի հանձնախումբը ներկայացնում է երկրի ամբողջ հայ համայնքը: Նա կանոնավոր կերպով երկխոսություն է պահպանում տեղի իշխանությունների հետ և վերահսկում է Համայնքի համագործակցությունն ու միասնությունը:
Կոմիտեն ցանկանում է համախմբել Համայնքի բոլոր այն անձանց, ովքեր պատրաստ են իրենց հմտությունները կամ իրենց ժամանակը ներդնել ընդհանուր գործի ծառայության համար:
Ի պատասխան ՝ մենք ձեզ հնարավորություն ենք տալիս աջակցել այս նպաստավոր նախագծերին և զարգացնել ձեր տաղանդները միասնական, նվիրված թիմի շրջանակներում և բարձր մակարդակի մասնագետների հետ։
Խնդրում ենք՝ ուղարկել Ձեր դիմում նամակը էլեկտրոնային փոստով, եթե հնարավոր է՝ CV- աշխատանքային ինքնակենսագրականով, Մարիամ Ներսեսյանին հետևյալ հասցեով ՝
Ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարիամ Ներսեսյանին: