Բելգիայում ապրող բոլոր մեր հայրենակիցներին

 

Հարգարժան Տիկնայք և Պարոնայք,

 

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ցնցեց ողջ աշխարհը:

Կարճ վայրկյանների ընթացքում մերձավոր արևելքի ծաղկուն քաղաքներից մեկը՝ Բերյութը վերածվեց ավերակների: Կան հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ և անօթևան մնացած մարդիկ:

Այդ չարիքից՝ ցավոք անմասն չմնաց նաև Հայկական համայնքը: Հատկապես մեծ վնասներ կրեց հայաբնակ Պուրճ Համուտը: Մեր ազգակիցներից 13 հոգի նահատակվեցին, կան երեք հարյուրից ավելի վիրավորներ, վնասվել են գրեթե բոլոր ազգային և մշակութային հաստատությունները, հարյուրավոր բնակելի տներ, որի արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ մնացել են անօթևան:

Լիբանանի Հայկական համայնքը, որը հայ հոգևոր և մշակութային արժեքներ դավանող ամենաազդեցիկ համայնքներից մեկն է, որը իր բոլոր հնարավորություններով միշտ զորավիգ է եղել Հայ ժողովրդին՝ համազգային նշանակության բոլոր հարցերում, այսօր աշխարհասփյուռ հայության օգնության կարիքն ունի:

Լիբանանահայությունը հայտնվել է չափազանց ծանր ու օրհասական վիճակում և մենք պարտավոր ենք օգնության ձեռք մեկնելու կարիքի մեջ գտնող մեր ազգակիցներին : 

Հետևաբար, բոլորիդ հրավիրում ենք միասնաբար օգնել մեր հայրենակիցներին ՝ ձեր դրամական օգնությունը փոխանցելով Կոմիտեի հաշվեհամարին BE42 2100 0731 4054 նշելով “Beyrouth 4/8”

 

Չկա մեծ կամ փոքր օգնություն !

Յուրաքանչյուր օժանդակություն կծառայի իր նպատակին :

Բելգիայի Հայերի կոմիտե