Մամլո հաղորդագրություն- 27/09/2020

Այսօր առավոտյան մենք տեղեկացանք,  որ ադրբեջանական ուժերը նոր հարձակում են սկսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) սահմանին,  ինչի արդյունքում 10 զինվորական է զոհվել: Կան նաև
քաղաքացիական վիրավորներ:
 
Բելգիան և Եվրոպան պետք է դատապարտեն Ադրբեջանի հարձակումը !
Ըստ իշխանությունների, հարձակումը սկսվել է «շփման գծի» ողջ երկայնքով, գրոհի է ենթարկվում նաև մայրաքաղաք  Ստեփանակերտը: Ինչպես միշտ, հարձակումը ներկայացվում է որպես «հակագրոհ», չնայած որ չի հաղորդվել ոչ մի հարձակման մասին :
 
Խոսելով Խորհրդարանի առջև’ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր առավոտյան ասաց.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ես ռազմական դրություն եմ հայտարարել և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի: Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:
Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:
Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը: Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը: »
 
Այս հարձակման կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղ) քաղաքացիներին, ինչպես նաև աշխարհի հայությանը  հայտարարելով հարձակման մասին և հաստատելով՝ « Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է
հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։
Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։
Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին, մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։ »
 
Կոմիտեն շնորհակալություն է հայտնում բելգիական լրատվամիջոցներին, որոնք արդեն հաղորդել են այդ մարտերի մասին, և հրավիրում է լրատվամիջոցներին, բնակչությանը և երկրի իշխանություններին ուշադրությամբ հետևել այս լուրջ հակամարտության զարգացմանը, որը շատ դեպքերում անտեսվում
է Բելգիայում, ինչպես նաև Եվրոպայի այլ երկրներում:
Եվրոպան պետք է հանդես գա Կովկասում խաղաղության հաստատման համար, բայց չպետք է սպասի մարտերի ավարտին ՝ դատապարտելու համար դրա հետևանքները, ինչպես նա սովորաբար անում է: