Հարգելի բելգահայ համայնքի ներկայացուցիչ

Բելգիայի Հայ Համայնքի անունից սիրով հրավիրում ենք Ձեզ «Լեռնային Ղարաբաղ. Մոռացված պատերազմի թատրոն» խորագրով ներկայացման բացման արարողությանը, որը  տեղի կունենա Հոկտեմբերի 1 -ին՝ երեկոյան ժամը 18:00-ին, Իքսելի՝ Place Sainte Croix հրապարակում և հետևաբար, կսահմանափակվի առավելագույնը 199 անձով։ Դիմակ կրելը պարտադիր պայման է։ 

Ամրագրումները առաջարկվում ենք կատարել  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով մինչև հինգշաբթի՝ Սեպտեմբերի 30 -ը, ամենաուշը երեկոյան ժամը 16։00-ին՝ նշելով մարդկանց անունները և կոնտակտային հեռախոսահամարը (առավելագույնը 5 հոգի մեկ ամրագրման համար):

Նկարների ուցադրությունը տեղի կունենա  նույն հրապարակում, ինչպես նաև Place Flagey- ում 2021 թվականի Սեպտեմբերի 27 -ից Նոյեմբերի 10 -ը ներառյալ:

2020 թվականի Սեպտեմբերի 27-ին լայնածավալ հարձակում սկսվեց Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ՝ սկիզբ դնելով նոր տեսակի ավերիչ և կործանարար  տեխնոլոգիական պատերազմի: 

Քաղաքացիների հարցումների արդյունքում Իքսելի քաղաքապետարանը նախաձեռնել է հանրության իրազեկման ակցիա` այս  պատերազմի  եւ Լեռնային Ղարաբաղի՝  հակամարտության  զոհ դարձած բնակչության մասին, ինչը,  ցավո՛ք,  գրեթե չի լուսաբանվում լրատվամիջոցների կողմից։ 

Ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց տարածաշրջանում ոչինչ չի կարգավորվել. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագան դեռեւս անորոշ է, իսկ հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են  ամեն օր:

 Մեզ համար մեծ պատիվ կլինի Հոկտեմբերի 1 -ին՝ ժամը 18։00-ին 

Ձեր աջակցությունը եւ ներկայությունը ցուցաբերելու՝ հանուն պատերազմում զոհվածների և Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության:

Լավագույն մաղթանքներով՝

 Բելգիայի Հայերի Կոմիտեի նախագահ՝

Նիկոլա Տավիտյան


Եթե ցանկանում եք օգնության հասնել Լեռնային Ղարաբաղի պատերազմում զոհվածներին, ապա կարող եք ձեր նվիրատվությունը  կատարել «IDeA Europe Foundation» հիմնադրամի հաշվեհամարին՝ 

BE10 0000 0000 0404 (BIC կոդ ՝ BPOTBEB1) հաշվին՝ +++ 623/3665/20067 +++ հաղորդակցությամբ։

Այս նվիրատվությունները կօգնեն ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղի հարավային հատվածի հայ- ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ «Կարմիր Շուկա» գյուղի խաղահրապարակի կառուցմանը:

«IDeA Europe Foundation » հիմնադրամը կառավարվում  է « la Fondation Roi Baudouin » կողմից։ Հիմնադրամին տրամադրվող տարեկան 40 եվրո և ավելի նվիրատուները   կօգտվեն  փաստացի վճարված գումարի 45% հարկի նվազեցումից (հոդված 145 /33 CIR)):