Բելգայի հայկական համայնքի ներկայացուցիչների ընտրությունները տեղի կունենան ս.թ. հունիսի 5-ին։
Ընտրողները, ինչպես նաև թեկնածուները կարող են գրանցվել մինչև ս.թ. մարտի 26-ը։ Բոլոր գրանցվածները կարող են մասնակցել ընտրություններին, նույնիսկ եթե չեն վճարել համայնքային անդամավճարները։
Գրանցվեք հենց հիմա՝ առանց հապաղելու !! Գրանցվելու համար խնդրում ենք սեղմել ներքոհիշյալ հղմանը www.armencom.be/fr/ինչպե՞ս-անդամակցե
Թեկնածությունն առաջադրելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հարցաթերթիկը : Déclaration de candidature/Kandidatuurverklaring (google.com)
2022 թվականի հունիսի 5-ին տեղի կունենան Բելգայի հայկական համայնքի ներկայացուցիչների ընտրությունները։ Այս 30 ներկայացուցիչները և նրանց կողմից նշանակված կոմիտեն կներկայացնեն Բելգիայի հայերին գալիք 4 տարիների ընթացքում։ Մեր ցանկությունն է, որ Բելգիայում բնակվող յուրաքանչյուր հայ կարողանա մասնակցել այս շատ կարևոր ընտրություններին։
Թեկնածություն առաջադրելու համար
21 տարեկան և բարձր տարիք ունեցող Բելգիայում բնակվող ցանկացած հայ կարող է առաջադրել իր թեկնածությունը Բելգիայի հայերի ներկայացուցիչների համագումարի անդամ դառնալու համար: Ամենակարևոր նախապայմանը ձեր գիտելիքներն ու կարողություններն ի նպաստ համայնքի ներդնելն է։
Եվ ուրեմն ինչու ոչ հենց դուք։ Ձեր թեկնածությունն առաջադրելու համար խնդրում ենք լրացնել առցանց հարցաթերթիկը։ Եթե հանդիպեք որևէ դժվարության, կապնվեք մեզ հետ, մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք կարղանաք քվեարկել և/կամ առաջադրել ձեր թեկնածությունը։
Տեղեկացրեք ձեր ընկերներին, ծանոթներին և բարեկամներին
Բելգիայի բազմաթիվ հայեր դեռևս գրանցված չեն։ Հրավիրեք ձեր բարեկամներին, ընկերներին և ծանոթներին ևս գրանցվել համայնքի գրանցամատյանում։ Համայնքը ձեր կարիքն ունի։ Համայնքի կանոնադրոթյանը կարող եք ծանոթանալ այստե