Բոգոսյան հիմնադրամը, մեկ անգամ ևս իր հավատարիմ զորակցությունը ցուցաբերեց հերթական արդար գործին, որը տեղին է հիշատակել։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, ս․թ․ ապրիլի 22-ին հիմնադրամը կազմակերպել էր «Արդար թուրքերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Տևական լռության մի սեանս, որն իրականացվել էր Լորանս Դոնտի և Ռոմեն Ֆլյորիի կողմից։ Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ բանավեճ երկու ռեժիսորների և փաստաբան և հայկական համայնքի ներկայացուցիչ Գրեգուար ժաքյանի մասնակցությամբ, որը հիանալիորեն վարեց Փարիզից այդ նպատակով հատուկ ժամանած լրագրող Կայծ Մինասյանը
Հարյուրից ավելի հանդիսատեսների շարքում Բելգիայի հայկական համայնքի ներկայացուցիչները փոքրամասնություն էին կազմում։ Կարծես թե հայերի կյանքեր փրկած թուրք արդար հերոսներնին հարգանք մատուցելը կասկածելի էր կամ անհետաքրքիր։
Այս ֆիլմը կրկնակի լռություն բացահայտեց. մի կողմից հայերի կյանքեր փրկած արդար թուրքերի ընտանիքի անդամների, որոնք չեն համարձակվում բարձրաձայնել իրենց խիզախ տատիկների և պապիկների մասին՝ վախենալով թուրքական իշխանության և հասարակության արձագանքից, և մյուս կողմից հայերի լռությունը , բացառությամբ նրանց, որոնց ընտանիքի անդամները փրկվել են այդ արդար թուրքերի կողմից։ Միայն վերջիններիս ժառանգներն խոսում և իրենց երախտագիտությունն ու հուզմունքն արտահայտում: Առանձնապես հուզիչ էր բելգիական համայնքին քաջածանոթ Անտոն Ակայանի վկայությունը, երբ 2015 թվականին, այդ թեմային նվիրված սիմպոզիումի ժամանակ նա իմացավ այն մարդու ինքնությունը, ով փրկել էր իր տատիկին՝ ցավոք իր կյանքի գնով․ վերջինս սպանվել էր հայերի տեղահանության և բնաջնջման հրամանները չկատարելու համար :
Այստեղ պետք է նշել, որ արդար համարվում է նա, ով իր կյանքը վտանգի դնելով, ցեղասպանության ժամանակ անձնուրաց կերպով կյանք է փրկել և որ պատկանում է այն խմբին, որը որոշել է արմատախիլ անել մեկ այլ խումբ: Հայը չի կարող արդար համարվել 1915 թվականին, բայց Հոլոքոստի ժամանակ հրեական կյանքեր փրկած հայն արդար է։ Իբուկա կազմակերպությունը, ազգային հաշտեցման գործընթաց սկսելու հետ կապված այլ, առավել սեցիալական, պահանջներ ևս առաջ բերեց։ Եթե կրկնենք Ժան Հացֆելդին խոսքերը, արդարն ամեն դեպքում պետք է էթնիկ դավաճանություն կատարի։
Մեկ այլ լռություն ևս գոյություն ունի, որ վավերագրական ֆիլմը համեստորեն ցույց չի տալիս։ Դա լռությունն է այն արդարների, ովքեր, ի տարբերություն դահիճների, համարում էին, որ կատարել են միակ ճիշտ և բնական պարտականությունը՝ ոչ թե հրամաններ կատարելու, այլ եղբայրության: Այշմանի և ցեղասպանությունը ժխտողների պաշտպանությունը ջարդուփշուր է արվում այս մի քանի հերոսների վկայությամբ, ովքեր փրկել են ուրիշների կյանքեր՝ վտանգելով իրենց և իրենց ընտանիքների կյանքը:
Ինչպես գրում է Ռենե Շարը՝ «լռությունը կառավարում է բոլորի հայացքները »։ Արդար թուրքերի գործողության վեհությունը պարտավորեցնում է հայերին՝ առանց վերապահման և առանց պայմանների. Թող արդարությունը հաստատվի նրանց նկատմամբ․ Դրան էլ հենց հաջողությամբ փորձում են հասսնել Բոգոսյան հիմնադրամը և այս վավերագրական ֆիլմը, որը պետք է դիտել առանց վարանելու: