Քվեաթերթիկները քվեարկության ընթացակարգի պարզաբանման հետ միասին ուղարկվել են յուրաքանչյուր ընտրողի փոստային հասցեին։ Եթե գրանցված էք բայց չեք ստացել Ձեր քվեաթերթիկը, այնուամենայնիվ, հունիսի 5-ին՝ առավոտյան 10-ից մինչև 17-ը ընկած ժամանակահատվածում կարող եք անձամբ ներկայանալ ներքոհիշյալ ընտրատեղամասերից որևէ մեկը և կատարել Ձեր ընտրությունը։

Ընտրատեղամասեր.- Բրյուսել՝ Rue du Gaz 83, 1020 Բրյուսել- Մեխելեն՝ Nijverheidstraat 45, 2800 Mechelen- Զավենտեմ՝ Imperiastraat 14, 1930 Zaventem

Քվեաթերթիկը Ձեզ կտրվի Ձեր նախընտրած ընտրատեղամասում՝ գրանցումը հաստատելուց և տեղում անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:

Իսկ եթե ստացել եք Ձեր քվեաթերթիկը, կարող եք կամ քվեարկել այս հասցեներից մեկում, կամ քվեարկել փոստով։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ փոստային քվեարկությունները պետք է ուղարկվեն ամենաուշը մինչև հունիսի 2-ը:

Ընտրությունների և թեկնածուների մասին լրացուցիչ տեղեկությունների համար.

Համայնքային ընտրություններ 2022

Հուսով ենք Ձեր ակտիվ մասնակցությունը կցուցաբերեք այս ընտրություններին։

Նիկոլա ՏավիթիանԲելգիայի հայերի կոմիտեի նախագահ