Հարգելի ընտրողներ,
Այսօր ձեզանից շատերը եկել էին տարբեր ընտրատեղամասեր մասնակցելու համայնքային ընտրություններին: Բազմաթիվ ըտրողներ քվեարկել են նաև հեռակա տարբերակով:
Այնուամենայնիվ, փոստի կողմից նամակների բաժանման ուշացման պատճառով հեռակա քվեարկողների մի մասի քվեները դեռ մեզ չեն հասել: Նույն պատճառով, որոշ ընտրողներ իրենց քվեաթերթիկները ուշ են ստացել և չեն հասցրել մինչև հունիսի 2-ը դրանք հետ ուղարկել: Փոստի կողմից այս ուշացումներին ավելացավ նաև մայիսի 31-ի գործադուլը:
Սրանից ելնելով, Ընտրական Հանձնաժողովը որոշեց մինչև հունիսի 10-ի գեսգիշերը հավելյան ժամանակ հատկացնել որպեսզի փոստային նամակները կարողանան տեղ հասնել:
Նրանք ովքեր իրենց քվեաթերթիկները ուշ են ստացել, հնարավորություն ունեն նաև մինչև հունիսի 10-ը դրանք գցել Հայ Տան կամ մյուս ընտրատեղամասերի փոսարկղերի մեջ:
Ընտրական Հանձնաժողովը ձայների հաշվարկը կսկսի շաբաթ հունիսի 11-ին, ըստ կանոնադրության դրույթների:
Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն քվեների հաշվարկը ավարտելուն պես:
Շնորհակալություն ձեր համբերատարության համար: Հավելյան տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին: