Դեկտեմբերի 19-ին (գալիք երկուշաբթի), ժամը 13․00-ին, Բրյուսելում (rue de la Loi, Շումանի հրապարակ) կայանալիք ցույցին՝ ընդդեմ  Ադրբեջանի՝ Արցախահայության նկատմամաբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության։

Ցույցի նպատակն է պահանջել Եվրամիության գործադիր մարմիններից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես դադարեցնելու դեպի Արցախ ճանապարհի արգելափակումը և վերջ տալու այս կործանարար քաղաքականությանը։  

Ցուցի տեղի կունենա Բելգիայի հայերի կոմիտեի (CAB) -ի նախաձեռնությամբ, ինչպես նաև Պելճիկակահայ Դեմոկրատների Միության (A.A.D.B-ի),  Հայ Դատի Եվրոպայի հաձնախմբի (EAFJD), Հայ Դատի Բելգիայի հանձնախմբի (CDCA Belgique) աջակցությամբ։

Մանրամասներ

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շարունակում է արգելափակել դեպի Արցախ մուտքի միակ ճանապարհը, դադարեցվել է նաև Արցախի գազամատակարարումը։ Շարունակվելու պարագայում Ադրբեջանական այս սադրանքը անխուսափելիորեն կհանգեցնի հումանիտար աղետի և վերջնարդյունքում՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտման։ Պահը օրհասական է, պարտավոր ենք մեր ջանքերը միավորել։  

Միացե՛ք ցույցին՝ պահանջելով Եվրոպական միությունից

  • Բոլոր միջոցներով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վեջինս անհապաղ և առանց նախապայմանների բացի Լաչինի միջանցքը և երաշխավորի, որ նման իրավիճակ այլևս չի կրկնվի
  • շոշափելի քայլեր ձեռնարկել Արցախահայության անվտանգությունն ապահովելու համար
  • ճանաչել Արցախի Հանրապետությունը, հիմնել հումանիտիար գրասենյակ Արցախում
  • կիրառելլ դիվանագիտական, տնտեսական և անհատական ​​պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների ակտիվների նկատմամբ
  • անհապաղ երկարաձգել Եվրոպական Միության դիտորդական առաքելության մանդատը Հայաստանի Հանրապետությունում:

Եկեք միավորենք մեր ջանքերը, որպեսզի լսելի դարձնենք մեր ձայնը։