Հայերեն
  • Français
  • Nederlands
  • Հայերեն
www.armencom.be www.armencom.be
 
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՄԱՅՆՔ
    • Հաղորդագրություններ
    • Առաքելություն
    • Պատմություն
    • Վեհաժողով
    • Կոմիտե
    • ԲՀՀ կանոնադրությունները
    • Համայնքային Ընտրություններ
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԻՆՉՊԵ՞Ս ԱՆԴԱՄԱԿՑԵ
  • Եկեղեցի
  • ՀԱՅ ՏՈՒՆ
  • ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԿԱՊ
  • Directory-Test
  Հայերեն
  • Français
  • Nederlands
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Նորություններ
    • Ֆայլեր
  • ՀԱՄԱՅՆՔ
    • Հաղորդագրություններ
    • Առաքելություն
    • Պատմություն
    • Վեհաժողով
    • Կոմիտե
    • ԲՀՀ կանոնադրությունները
    • Համայնքային Ընտրություններ
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Օրացույց
    • ԲՀՀ Գալա
    • Անցած Իրադարձություններ
    • Լուսանկարների Պատկերասրահ
  • ԻՆՉՊԵ՞Ս ԱՆԴԱՄԱԿՑԵ
  • Եկեղեցի
  • ՀԱՅ ՏՈՒՆ
    • Մեր Կենտրոնը
    • Օրացույց
    • Գործունեություններ
    • Սևան Դպրոց
    • Հայ Տան Ընկերներ
    • Դրույթ
  • ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԿԱՊ
  • Directory-Test

Բելգիայի ներկայացուցիչների պալատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձև

Բելգիայի հայերի կոմիտեի մամլո հաղորդագրություն - 18/12/2020

Բրյուսել, 18 դեկտեմբերի, 2020թ․ - Մի քանի ժամ առաջ Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև :

Բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումը», և կառավարությանը կոչ է անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են պատերազմից տուժած բնակչության հոգսերը  թեթեւացնելուն, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտելուն և դատապարտելուն, ինչպես նաև  հրադադարի ռեժիմը  պահպանելուն և բանակցությունները  Լեռնային Ղարաբաղի սահմանները և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն:

Ի թիվս այլ դրույթների, Խորհրդարանը, մասնավորապես, դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում և պահանջում  է նրան «դադարեցնել ռազմական միջամտությունն այս հակամարտությանը» և  զերծ մնալ «տարածաշրջանում  ապակայունացնող դերակատարումից: 

Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է այն փաստը, որ Խորհրդարանը հստակ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի  վերաբերյալ և շնորհակալություն է հայտնում այն ​​խորհրդարանականներից, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով, բանաձևը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրետ և կառուցողական գործողությունների համար:

 Կոմիտեն կոչ է անում կառավարությանը առանց հապաղելու գործել խորհրդարանի առաջարկությունների համաձայն: Նա մասնավորապես ընդգծում է մարդասիրական օգնության հրատապությունը և բելգիական ներկայությունը տարածաշրջանում:

Այսօր Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաև մեկ այլ տեքստ, որն առաջարվել էր պատգամավոր  Միշել դե Մագդի կողմից։ Այդ տեքստով  դեկտեմբերի 9-ը սահմանվում է  Բելգիայի պետության կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ազգային օր: Կոմիտեն ողջունում է այս որոշումը, որը կնպաստի ցեղասպանության ֆենոմենի ընկալմանը:

Բելգիայի  Հայերի կոմիտեն  հանդիսանում է Բելգիայում հայերի համայնքի գործադիր մարմինը  և խոսնակը:  Դեռևս  1922 թ, հիմնադրված հայկական ինստիտուտները  համախմբված են հայկական ծագմամբ Բելգիայի բոլոր բնակիչների կողմից ընտրված համաժողովի մեջ: Հայերի թիվը երկրում գնահատվում է ավելի քան 30,000 մարդ:


Բելգիայի հայերի կոմիտե


Հ․ Գ․ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել կոմիտեի մամլո պատասխանատու
Արմինե Հարեյանին
+32 488 03 83 17
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

  • Facebook
  • Twitter
  • Linkedin
Հեղինակային իրավունք © 2000-2021 Armencom.be - Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla Template by ThemeXpert