2022 թվականի գարնանը տեղի կունենան մեր համայնքային ընտրությունները, որոնց կարող են մասնակցել Բելգիայում բնակվող բոլոր հայերը։ Այս գալիք ընտրությունների ֆոնին ինքնստինքյան առաջ է գալիս այն հարցը, թե ինչի՞ն են ծառայում հայկական համայնքը ներկայացնող հաստատությունները և ի՞նչու է անհրաժեշտ քվեարկության մասնակցությունը։
Ի սկզբանե պետք է նշել, որ համայնքային հաստատությունները համայնքային առօրյա կյանքը միայնակ կազմակերպելու կոչում չունեն։ Բազմաթիվ կազմակերպություններ, արտիստներ, ուսուցիչներ, մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, մարզիկներ և մտավորականներ դրանով զբաղվում են արդեն, և դա շատ լավ է։ Մշակույթը կարող է զարգանալ միայն բազմազանության և ստեղծագործական մտքի ազատության ընդունման և փոխանակման մեջ։
Մեր համայնքային հաստատությունների կոչումը Բելգիայի հայերին երկրի կառավարական մարմիններում, տեղական իշխանություններում և արտերկրում ներկայացնելն է։ Արդյո՞ք անհրաժեշտ է, որ մեր նման համայնքը հանդես գա քաղաքական մակարդակով։ Արցախյան վերջին պատերազմը, ինչպես նաև այլ հանգամանքներ, ցույց տվեցին , որ հայերի օգտին հանդես գալ առանց քաղաքական ներկայության, առանց տարբեր ղեկավարների հետ բանակցությունների և առանց համայնքի ակնկալիքները ձևակերպելու անհնար է։
Բոլոր նրանց համար, ովքեր մասնավորապես անհանգիստ են սփյուքում իրենց հայակականության պահպանման և ներկայության համար, համաձայն կլինեն երկրում հայերի ներկայությունը մարմնավորելու անհրաժեշտության հետ։ Ներկայություն, որը ծառայելու է բոլոր հայկական կազմակերպություններին և հայկական գործիչներին, օգնելու է իրենց ծրագրերը զարգացնելուն և ներկայացնելուն, քանի որ միասին մենք ավելի տեսանելի և ավելի ուժեղ ենք։ Բելգիայի հայերի կոմիտեի հարյուրամյակը, որը նույնպես նշվելու է 2022 թվականին, մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռում այս նպատակին ծառայելու, Բելգիայի հայերին առավել ճանաչելի և հասկանալի դարձնելու համար։
Քանի որ ներկայացուցչության անհրաժեշտությունն արդեն ակնհայտ է, այդժամ ու՞մ վստահել Բելգիայի հայությանը ներկայացնելու, առաջնահերթությունները սահմանելու, ռազմավարությունները մշակելու, զրուցակիցներ ընտրելու պատասխանատու գործը։ Հայկական սփյուռքը հին է և վաղուց համայանքային հաստատություններ ունի ամենուր։
Ամբողջ աշխարհում հայերը ներկայացված են եղել ավելի հաճախ մեծ կազմակերպությունների կամ հայկական դասական քաղաքական կուսակցությունների միջոցով, ինչպես օրինակ դաշնակցությունը, կամ ռամկավարական կուսակցությունը, Հայ Դատի հանձնախումբ, ՀԲԸՄ կամ Ամերիկայի Հայկական Համուգամարը և այլն; Նաև նոր կազմակերպություններ են ի հայտ գալիս։ Այս կազմակերպություններից յուրաքանչյուրը ներկայացնում է մտքի մի հոսանք, մոբիլիզացված համայնքի մի մաս ։
Եթե բազմազանությունը կանոն է հայկական համայնքներից մեծամասնությունում, որոշները զգացել են իրենց երկրների իշխանությունների հետ հարաբերություններում միասնական հանդես գալու կարիքը։ Ֆրանսիայում, Նիդերլանդերում և մի քանի այլ երկրներում արդեն գործում են կառույցներ, որոնք համախմբում են տարբեր կազմակերպությունները, ինչպես օրինակ CCAF-ը Ֆրանսիայում, կամ FAON-ը Նիդերլանդներում։
Բելգիայում և մի քանի հազվադեպ երկրնեում համայնքն ունի ընտրված ներկայացուցիչներ։ Այս ներկայացուցիչների համագումարի շրջանակներում է քննարկվում Հայաստանի կամ Արցախի համար ձեռնարկվելիք քայլերը, կամ Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարին վերաբերող հարցերը։
«Ժողովրդավարությունը կառավարման վատագույն ձևն է, եթե մնացածը չհաշվենք». ասել է Ուինսթոն Չերչիլը։ Չնայած չկան համայնքային կառավարման կատարյալ համակարգեր, այնուամենայնիվ այլընտրանքները ևս նախանձելի չեն. պառակտում կամ միավորումների կոալիցայի կողմից ներկայացվածություն:
Մենք այսօր կարիք ունենք ներկայացչության, քանզի միայն ժողովրադավարական ներկայացչությունը կարող է լեգիտիմ և արդյունավետ լինել։ Այդ իսկ պատճառով 2022 թվականի ընտրություններն այդքան կարևոր են։
Ուստի մնում է խորհուրդ տալ ընթերցողին և Բելգիայում բնակվող բոլոր հայերին մինչև դեկտեմբերի 15-ը գրանցվել ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև իրենց թեկնածությունն առաջադրել առաջիկա ընտրությունների համար, ընտրության օրը պարտաճանաչ քվեարկել իրենց թեկնածուի օգտին, որը մյուս 29 անդամների հետ կընդունի մեր ապագան կառուցելու ամենօրյա ջանքերն ու եռանդուն աշխատանքը։ Որոշ կարևոր թվեր համայնքային ընտրությունների վերաբերյալ.
4 Ընտրությունները տեղի են ունենում յուրաքանչյուր 4 տարին մեկ
15 Հարկավոր է գրանցվել մինչև դեկտեմբերի 15-ը armencom.be/fr/particiter կայքում։
30 Ներկայացուցիչների համագումարն ունի 30 անդամ։ Ձեր թեկնածությունը կարող եք առաջադրել՝ գրելով
Comité des Arméniens de Belgique, 83 rue du Gaz, 1020 Bruxelles հասցեով։
5 Հնարավոր է միաժամանակ քվեարկել մինչև 5 թեկնածուի օգտին