Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների Վեհաժողովը ընտրել է իր նոր գործադիր մարմնի՝ Բելգիայի հայերի Կոմիտեի անդամներին։
Սույն կոմիտեն նախագահում է Ռոբերտ Ունուսյանը, իսկ անդամներն են՝ Արմինե Հարեյանը, Տիգրան Ֆարհադյանը, Մարիա Հակոբջանյանը, Էդգար Ներսիսյանը, Սերժ Արտյունոֆը, Լիանա Մկրտչյանը, Արամ Բազիկյանը, Արա Սարգսյանը, Արիս Նալչին, Լիլիթ Գասպարյանը և Նուբար Սիփանը: Այն հաջորդում է Նիկոլա Տավիթեանի նախագահած Կոմիտեին:
Վեհաժողովը նաև սահմանել է կոմիտեի հիմնական նպատակներն ու ուղղությունները առաջիկա 4 տարիների համար։
Այդ նպատակով ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնց պատասխանատւները կձևավորեն իրենց աշխատանքային խմբերը՝ հավաքագրելով համայնքի շահագրգռված անդամներին և կսկսեն աշխատել։ Ի դեպ հանձնաժողովները բաց են բոլոր նրանց համար, ովքեր կցանկական մասնակցել կոմիտեի աշխատանքներին։ Ցանկացողները կարող են կապնվել Կոմիտեի անդամների հետ։
Հանձնաժողովներն են՝
Քաղաքական հարցերի հանձնաժողով։ Կոմիտեն, հանձնաժողովի գործունեության օգնությամբ կշարունակի հետևել Հայաստանում և Արցախում ընթացող զարգացումներին, որպեսզի միջազգային հանրությանն ու բելգիական իշխանություններին իրազեկի և համապատասխան արձագանք ակնկալի վերջիններիս կողմից։ Միաժամանակ պետք է հետևի Բելգիայում տեղի ունեցող զարգացումներին և արձագանքի ըստ անհրաժեշտության՝ հաշվի առնելով հայ համայնքի, Հայաստանի և Արցախի շահերը։ Հանձնաժողովը կշարունակի պայքարը Բելգիայում Ցեղասպանության ժխտման դեմ։ Քաղաքական հանձնաժողովի պատասխանտու է ընտրվել Լիանա Մկրտչյանը:
Մշակութային հարցերի հանձնաժողով։ Բելգիայի հայ համայնքը 2023 թվականին տոնելու է համայնքի հիմնադրման հայուրամյակը։ Այս հանձնաժողովի թիվ մեկ և ամենակարևոր աշպատանքն առաջիկա մեկ տարվա ընթացքում հարյուամյակին առնչվող միջոցառումների կազմակերպումն է։ Սա յուրահատուկ հնարավորություն է բելգիական լայն հասարակությանը ներկայացնել համայնքի հարուստ պատմությունն ու մշակույթը։ Իսկ ընդհանուր առմամբ հանձանժողովի աշխատանքը կլինի տարբեր մշակութային և հասարակական միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, համայնքի այլ հայկական կառույցների հետ հարաբերությունների զարգացումը՝ հետագա համագործակցության նպատակով։ Հանձնաժողովի պատասխանատու Մարիա Հակոբջանյանն էլ կկորդինացի աշխատանքները Սերժ Արտյունոֆի օգնությամբ։
Լրատվության և հասարակության հետ կապերի հանձնաժողով։ Նպատակն է տեղեկատվության բարձրացումը մի կողմից համայնքի ներսում, մյուս կողմից արտաքին աշխարհի հետ տեղեկատվության ակտիվացումն ու բելգիական մամուլի հետ կապերի զարգացումը։ Միաժամանակ շարունակել բարիդրացիական կապերի հաստատումը տարբեր հասարակական կազմակերպություների, ինչպես նաև հայկական սփյուքի այլ կազմակերպությունների հետ։ Բելգահայ Ռադիոն, որը շուտով հանդես կգա նոր ծրագրերով, կարևոր գործիք կհանդիսանա այս բոլոր նպատակներն իրականացնելու գործում։ Հանձնաժողովի պատասխանատուն կշարունակի հանդիսանալ Արմինե Հարեյանը՝ կիսելով այն Արամ Բազիկյանի և Արիս Նալչի հետ։
Կրթության հարցերի հանձնաժողով։ Այս նորաստեղծ հանձնաժողովի նպատակն է ներգրավվել Բելգիայի հայկական դպրոցների խնդիրներում և փորձել սատարել վերջիններիս կրթության բարելավման և այլ հարցերում։ Առաջին խնդիրը կլինի հայկական առկա դպրոցների քարտեզագրումը, որից հետո աջակցել այդ դպրոցների համագործակցությանը։ Անրհրաժեշտության դեպքում աջակցել նրանց դպրոցական և կրթական նյութերի ձեռքբերման, ուսուցիչների վերապատրաստման հարցերում։ Հանձնաժողովի պատասխանատուն է Էդգար Ներսիսյանը։
Երիտասարդության հարցերի հանձնաժողով։ Այս հանձնաժողովն ակտիվ գործունեություն է ծավալում 2021-ի ամառից ի վեր և արդեն իսկ ունի բավականին շատ հետևորդներ։ Կազմակերպված միջոցառումների միջոցով խումբը փորձում է միավորել Բելգիայի հայկական համայնքի երիտասարդներին, խրախուսել նրանց մասնակցությունը համայնքային կյանքին, կազմակերպել տարատեսակ սոցիալ-մշակութային, ժամանցային, կրթական միջոցառումներ՝ այդպիսով բարձրացնելով տեղեկատվության մակարդակը երիտասարդների շրջանում և միաժամանակ պահպանել նրանց հայկական ինքնությունը։ Այս հանձնաժաղովի աշխատանքները ղեկավարում և համակարգում է Տիգրան Ֆահրադյանը, Արա Սարգսյանի օգնությամբ։
Ֆինանսական հարցերի հանձնաժողով։ Հանձնաժողովի առաջնահերթությունն է բարելավել համայնքային կառույցների ֆինանսական իրավիճակը՝ համայնքին առաջարկվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու և կոմիտեի գործունեությունն ավելի պրոֆեսիոնալ դարձնելու նպատակով։ Այդ նպատակին հասնելու համար հանձնաժողովը պետք ուսումնասիրի բոլոր հնարավոր միջոցները՝ սուբսիդներ, հովանավորներ, գովազդներ, ինչպես նաև անդամավճարների համակարգի ակտիվացում, մասնավորապես «Հայ Տան բարեկամների» շրջանակի ընդլայնում։ Այս հանձնաժողովի պատասխանատուն է Ռոբորտ Ունուսյանը։
Իհարկե այս բոլոր աշխատանքներն ու նպատակները հնարավոր չէ իրականցնել ընդամենը 12 անհատների միջոցով։ Այդ իսկ պատճառով, մենք ակնկալում ենք համայնքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունն ու ներգրավածությունն առաջիկա աշխատանքներին ։ Ցանկացողները կարող են մեզ հետ կապնվել
Կոմիտեն միշտ պատրաստ է լսել և քննարկել համայնքի անդամների կողմից ցանկացած առաջարկ։
Ռոբերտ Ունուսյան
Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ