Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժերը լուրջ հումանիտար ճգնաժամ են ստեղծել և տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դարձել։ Լրջորեն տուժել են նաև տեղի հայ համայնքները, հատկապես սիրիահայերը։
Բելգիայի հայերի կոմիտեն այս կիրակի՝ փետրվարի 26-ին, տեսակոնֆերանսի միջոցով կազմակերպել էր հանդիպում Սիրիայի Հայ Առաքելական Եկեղեցու Առաջնորդ մոնսինյոր Մակար Եպիսկոպոս Աշկարյանի և Սիրիայի հայ համայնքի նախագահ Սումբուլ Սումբուլյանի հետ։
Նրանք մեզ մանրամասներ փոխանցեցին տիրող իրավիճակի և հումանիտար օգնության առումով իրենց կարիքների մասին։ Թեև համայնքում մահացածների և վիրավորների թիվը համամասնորեն սահմանափակ է (առայժմ՝ 2 զոհ և 15 վիրավոր), նյութական վնասը զգալի է, տների մինչև 90%-ը վնասվել են, ինչպես նաև մի քանի եկեղեցիներ և համայնքային շենքերը մեծապես տուժել են:
Հետևաբար, շատ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։ Կարիք կա մի շարք առաջին անհրաժեշտության պարագաների՝ բժշկական սարքավորումներ, հագուստ, քնապարկեր: Ըստ բանախոսների փոխանցած տեղեկությունների մինչ օրս միջազգային օգնությունը դեռ դանդաղ է հասնում: Այս երկրաշարժն էլ ավելի է սրել սիրիահայ համայնքի առանց այն էլ անորոշ վիճակը, որը մի քանի տարվա պատերազմի և երկրի տնտեսական դժվարությունների լծի տակ է։
Նկատի ունենալով այս կրիտիկական իրավիճակը, Բելգիայի հայերի կոմիտեն հրավիրում է համայնքին և Բելգիայի տարբեր միություններին մոբիլիզացվելու՝ մեր հայրենակիցներին օգնության օգնության ձեռք մեկնելու համար: Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք նվիրատվություն կատարել կոմիտեի BE42 2100 0731 4054 հաշվեհամարին՝ «Նվիրատվություն Սիրիայի համար» հաղորդագրությամբ։
Կանխավ շնորհակալ ենք աջակցության համար։
Ռոբերտ Ունուսյան Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ
Français
Nederlands
Հայերեն 
