Select your language

  • Français
  • Nederlands
  • Հայերեն


Facebook Logo 2023 petit


Instagram icon petit 2

  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Նորություններ
    • Ֆայլեր
  • ՀԱՄԱՅՆՔ
    • Հաղորդագրություններ
    • Առաքելություն
    • Պատմություն
    • Վեհաժողով
    • Կոմիտե
    • ԲՀՀ կանոնադրությունները
    • Հայ Բիզնես գրացուցակ
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Օրացույց
    • Լուսանկարների Պատկերասրահ
  • ԻՆՉՊԵ՞Ս ԱՆԴԱՄԱԿՑԵԼ
  • Եկեղեցի
  • ՀԱՅ ՏՈՒՆ
    • Մեր Կենտրոնը
    • Գրադարան
    • Գործունեություններ
    • Սևան Դպրոց
    • Հայ Տան Ընկերներ
    • Դրույթ
  • ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԿԱՊ

Hay Business Directory

metiers1

Գրանցվել

dossiers

Hay Online Pdf

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ 2021

01/04/2021- Բրյուքսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ 

ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

Քաղաքական ճգնաժամ Հայաստանում. Բելգիահայ Դեմոկրատների Միության՝ Հասիկ Դեմիրչիի կարծիքը:

27-02-2021- Բելգիահայ Դեմոկրատների Միություն
 «Այս հոդվածը անհատական ներդրում է Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի շուրջ բանավեճում: Այն պայմանականորեն չի արտացոլում Բելգիայի Հայերի Կոմիտեի տեսակետները:»
 
Կոչ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝  իշխանական եւ ընդդիմադիր շրջանակներին, զինված ուժերին եւ ժողովրդին: 

Read more …

Հարցազրույց «Բելգիայի Ձայնի» 9-րդ եթերաշրջանի թեկնածու Հասմիկ Շիրինյանի հետ

Հարցազրույց- 01/03/2021 (լուսանկարներ՝ RTBF)

Հավանաբար ձեզանից շատերն արդեն տեղյակ են, որ մեր հայրենակից Հասմիկ Շիրինյանն այս հուվարի 12-ին, մասնակցելով «Բելգիայի ձայնի» 9-րդ եթերաշրջանի «կույր լսումներին», հաջողեց գրավել ժյուրիի 4 անդամներից 3-ի ուշադրությունը, որոնց թվում նաև Բելգիայի ամենահայտնի արտիստներից մեկի՝ Լոիկ Նոտեի ուշադրությունը։ Հենց վերջինիս թիմին էլ որոշեց միանալ մեր հայրենակցուհին։ Այս երեքշաբթի Հասմիկը մրցույթի «մենամարտ» էտապում կպայքարի «Գալա համերգներ» փուլն անցնելու համար, որը մենք ի սրտե մաղթում ենք մեր հայրենակցուհուն։ Բայց մինչ այդ եկեք միասին բացահատենք Հասմիկին այս հարցազրույցի շնորհիվ, որը պատրաստել է Արմինե Հարեյանը «ՀԱՅ» ամսագրի ընթերցողների համար։

Read more …

Nara Noïan & Minyeshu - Pray for Love - (እንፀልይ ለፍቅር- ԱՂՈԹՔ ՍԻՐՈ)

It is a song about two countries longing for Love and peace !! Ethiopia & Armenia

PRAY FOR LOVE - እንፀልይ ለፍቅር- ԱՂՈԹՔ ՍԻՐՈ Available: https://music.apple.com/be/album/pray...

 « Pray For Love » - Her Story

At the end of September 2020, a bloody war broke out in Artsakh (in Nagorni Karabakh) between the Armenian and Azerbaijani peoples, and in November 2020, in Ethiopia. The Tigray War, the armed conflict between the Ethiopian federal government and the EPRDF, so called Abiy Ahmed. 

Both women were deeply affected by these tragic events. An irresistible desire is born in their hearts and souls: To join their voices in the creation of «A Hymn to love, to hope, to peace»!

Read more …

Hasmik Shirinian à The Voice Belgique

Hasmik, 23 ans, est arrivée en Belgique, avec ses parents, en provenance de Gumri à l’âge de 12 ans. Étudiante en Relations publiques, c’est une fan de Pop-Rock qui s’est présentée en septembre 2020 au casting de The Voice Belgique. Sélectionnée aux Blind le 12 janvier dernier elle a interprété « What a Wonderful World » de Louis Armstrong. Une interprétation qui déclenchera une bataille entre deux coachs duquel l’intégrera à son équipe. Et c’est donc le chanteur Loïc Nottet qui va suivre Hasmik.

Lien vers sa performance: 

https://www.facebook.com/rtbf/videos/321165072506156/

 

Բելգիայի ներկայացուցիչների պալատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձև

Բելգիայի հայերի կոմիտեի մամլո հաղորդագրություն - 18/12/2020

Բրյուսել, 18 դեկտեմբերի, 2020թ․ - Մի քանի ժամ առաջ Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև :

Read more …

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Բրյուսել, 02 դեկտեմբերի 2020թ։ - Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների  հայնձնաժողովն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև։ Նոյոմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որն  արտացոլվում է   հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձևի նախագիծը  դեռևս ենթակա է  Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման  և հաստատման, ինչը նշանակում է, որ այն դեռևս վերջնական չէ։

Read more …

Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա.

Մամլո հաղորդագրություն- 27/09/2020

Այսօր առավոտյան մենք տեղեկացանք,  որ ադրբեջանական ուժերը նոր հարձակում են սկսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) սահմանին,  ինչի արդյունքում 10 զինվորական է զոհվել: Կան նաև
քաղաքացիական վիրավորներ:

Read more …

Երեկ Սահմանադրական դատարանը անցկացրեց 2019 թվականին խորհրդարանում ընդունված ժխտողականության մասին օրենքի վերաբերյալ իր լսումը։

Երեկ Սահմանադրական դատարանը անցկացրեց 2019 թվականին խորհրդարանում ընդունված ժխտողականության մասին օրենքի վերաբերյալ իր լսումը։ Հայ համայնքի փաստաբանը պնդեց, որ այս օրենքը, որը պատժում է ժխտողականությունը և ծառայում որպես ատելության կոչերի ծածկոց, անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության ժխտմանը: Հավասարության պայքարի մարմինը՝ UNIA- ն/ՀՆԲԱ-ն մեր կողքին էր:

Սեպտեմբերի 21. Հայաստանի անկախության տոն

29 տարի առաջ՝ Սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:

Read more …

Տարվա Իրադարձությունների Անդրադարձ

Ո՞վ կարող է մոռանալ 2020-ի տարօրինակ ամառը: Այս ամառ մեզանից շատերը չճանապարհորդեցին : Բայց նույնիսկ համաճարակի պատճարով փակված սահմանները չկարողացան խզել այն կապը, որը մեզ միավորում է մնացած հայկական աշխարհի հետ:

Հուլիսի 12-ին պատերազմը վերսկսվեց Ադրբեջանի հետ, այս անգամ Հայաստանի հյուսիսային սահմանում ՝ Տավուշում: Մարտերն տեվեցին շուրջ մեկ շաբաթ ՝ խլելով 16 մարդու կյանք, այդ թվում ՝ չորս հայի: Մարտերի վերսկսումը մեծ հույզեր առաջացրեց ամբողջ սփյուռքում իսկ մամուլը պահպանեց հարաբերական լռություն :

Read more …

ԿՈՉ

Բելգիայում ապրող բոլոր մեր հայրենակիցներին

 

Հարգարժան Տիկնայք և Պարոնայք,

 

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ցնցեց ողջ աշխարհը:

Կարճ վայրկյանների ընթացքում մերձավոր արևելքի ծաղկուն քաղաքներից մեկը՝ Բերյութը վերածվեց ավերակների: Կան հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ և անօթևան մնացած մարդիկ:

Այդ չարիքից՝ ցավոք անմասն չմնաց նաև Հայկական համայնքը: Հատկապես մեծ վնասներ կրեց հայաբնակ Պուրճ Համուտը: Մեր ազգակիցներից 13 հոգի նահատակվեցին, կան երեք հարյուրից ավելի վիրավորներ, վնասվել են գրեթե բոլոր ազգային և մշակութային հաստատությունները, հարյուրավոր բնակելի տներ, որի արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ մնացել են անօթևան:

Լիբանանի Հայկական համայնքը, որը հայ հոգևոր և մշակութային արժեքներ դավանող ամենաազդեցիկ համայնքներից մեկն է, որը իր բոլոր հնարավորություններով միշտ զորավիգ է եղել Հայ ժողովրդին՝ համազգային նշանակության բոլոր հարցերում, այսօր աշխարհասփյուռ հայության օգնության կարիքն ունի:

Read more …

Պատերազմի սպառնալիք Կովկասում. Բելգիան և Եվրոպան պետք է արձագանքեն:

Բելգիայի Հայերի Կոմիտեն ցավով է տեղեկացել հուլիսի 12-ին  Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանում հարձակման մասին: Այս մեծ հարձակումը՝ չնայած համաճարակի ընթացքում ՄԱԿ-ի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմի պահպանման կոչին, աննախադեպ է այն առումով, որ այն նպատակադրված է թիրախավորել սահմանային բնակավայրերը, այդ թվում նաև մանկապարտեզները: Առնվազն 16 մարդ՝ ադրբեջանցիներ և հայեր զոհվել են այս շաբաթ տեղի ունեցած մարտերում:

Read more …

Դարձե՛ք այսօր հայկական մշակույթի ընկեր...

Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Բելգիայում կյանքի կոչել հայկական մշակույթը, դառնալ «Հայ Տան Ընկերներ»:  

Մեր նպատակն է, որ առնվազն  100 մարդ ամսական 8 եվրո կամ ավելի նվիրատվություն կատարի: Ներկայումս «Հայ Տան» 35 ընկերներ աջակցում են Կենտրոնին:

Read more …

Թեկնածուների հրավերք

Բելգիայի հայկական համայնքի գործունեությունը զարգացնելու նպատակով՝ Կոմիտեն կամավոր առաջնորդներ է փնտրում հետևյալ գործառույթները կատարելու համար. 

  • Գրաֆիկական դիզայնի պատասխանատու
  • Տեսանյութերի ստեղծման պատասխանատու
  • Հոլանդախոս հաղորդակցությունների պատասխանատու
  • Գանձապահ 

Բելգիայի Հայերի Կոմիտեի հանձնախումբը ներկայացնում է երկրի ամբողջ հայ համայնքը: Նա կանոնավոր կերպով երկխոսություն է պահպանում տեղի իշխանությունների հետ և վերահսկում  է Համայնքի  համագործակցությունն ու միասնությունը:

Read more …

Սփյուռքը կապի մեջ է

diaspora

03/05/2020- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի հաջորդ տեսակոնֆերանսը Բելգիայի հայ համայնքի հետ էր: Մասնակցում էին համայնքային, կրթական, մշակութային, կուսակցական շրջանակների տասնյակ ներկայացուցիչներ: Բելգիահայերի կոմիտեի նախագահ, ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանը նախ համառոտ կերպով ներկայացրեց համայնքը, նշեց, որ Բելգիայում գործում են 50 հայկական կազմակերպություններ, և ընդամենը երկու տարի անց բելգիահայ համայնքը կնշի հիմնադրման 100-ամյակը:

Read more …

1915 Ապրիլ 2020

IMG 5908

Տեղեկատվություն կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի վերաբերյալ

14/03/2020: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ համայնքային բարեկամներ, Բելգիայի Հայ Կոմիտեն ափսոսանքով հայտնում է գալիք ամսվա ընթացքում՝ ներառյալ ապրիլի 3-ը,  Հայ Մշակույթային Կենտրոնում՝ «Հայ Տանը», նախատեսված միջոցառումնների չեղարկման մասին:

Ըստ դաշնային կառավարության հայտարարության՝ մենք կարող ենք միայն խրախուսել բոլորին առողջության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել և պաշտպանել մեզ, մեր ընտանիքները և մեր տարեցներին:

Նախապես շնորհակալություն հասկացողության և փոխըմբռնման համար։

Ինչպես բոլորը գիտեն, Բելգիայի կառավարությունը ձեռնարկել է կարևոր միջոցառումներ և հանձնարարականներ է տվել՝ ուղղված կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կասեցնելու և բնակչության առողջության պահպանման վերաբերյալ։

Read more …

Էջ 2, 2-ից

  • 1
  • 2

alb

alb

Calendrier (hy)

MOD_DPCALENDAR_UPCOMING_NO_EVENT_TEXT

Copyright © 2000-2024 Armencom.be - All Rights Reserved.