
Ո՞վ կարող է մոռանալ 2020-ի տարօրինակ ամառը: Այս ամառ մեզանից շատերը չճանապարհորդեցին : Բայց նույնիսկ համաճարակի պատճարով փակված սահմանները չկարողացան խզել այն կապը, որը մեզ միավորում է մնացած հայկական աշխարհի հետ:
Հուլիսի 12-ին պատերազմը վերսկսվեց Ադրբեջանի հետ, այս անգամ Հայաստանի հյուսիսային սահմանում ՝ Տավուշում: Մարտերն տեվեցին շուրջ մեկ շաբաթ ՝ խլելով 16 մարդու կյանք, այդ թվում ՝ չորս հայի: Մարտերի վերսկսումը մեծ հույզեր առաջացրեց ամբողջ սփյուռքում իսկ մամուլը պահպանեց հարաբերական լռություն :

Բելգիայի Հայերի Կոմիտեն ցավով է տեղեկացել հուլիսի 12-ին Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանում հարձակման մասին: Այս մեծ հարձակումը՝ չնայած համաճարակի ընթացքում ՄԱԿ-ի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմի պահպանման կոչին, աննախադեպ է այն առումով, որ այն նպատակադրված է թիրախավորել սահմանային բնակավայրերը, այդ թվում նաև մանկապարտեզները: Առնվազն 16 մարդ՝ ադրբեջանցիներ և հայեր զոհվել են այս շաբաթ տեղի ունեցած մարտերում:

Բելգիայում ապրող բոլոր մեր հայրենակիցներին
Հարգարժան Տիկնայք և Պարոնայք,
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ցնցեց ողջ աշխարհը:
Կարճ վայրկյանների ընթացքում մերձավոր արևելքի ծաղկուն քաղաքներից մեկը՝ Բերյութը վերածվեց ավերակների: Կան հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ և անօթևան մնացած մարդիկ:
Այդ չարիքից՝ ցավոք անմասն չմնաց նաև Հայկական համայնքը: Հատկապես մեծ վնասներ կրեց հայաբնակ Պուրճ Համուտը: Մեր ազգակիցներից 13 հոգի նահատակվեցին, կան երեք հարյուրից ավելի վիրավորներ, վնասվել են գրեթե բոլոր ազգային և մշակութային հաստատությունները, հարյուրավոր բնակելի տներ, որի արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ մնացել են անօթևան:
Լիբանանի Հայկական համայնքը, որը հայ հոգևոր և մշակութային արժեքներ դավանող ամենաազդեցիկ համայնքներից մեկն է, որը իր բոլոր հնարավորություններով միշտ զորավիգ է եղել Հայ ժողովրդին՝ համազգային նշանակության բոլոր հարցերում, այսօր աշխարհասփյուռ հայության օգնության կարիքն ունի:

Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Բելգիայում կյանքի կոչել հայկական մշակույթը, դառնալ «Հայ Տան Ընկերներ»:
Մեր նպատակն է, որ առնվազն 100 մարդ ամսական 8 եվրո կամ ավելի նվիրատվություն կատարի: Ներկայումս «Հայ Տան» 35 ընկերներ աջակցում են Կենտրոնին:
03/05/2020- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի հաջորդ տեսակոնֆերանսը Բելգիայի հայ համայնքի հետ էր: Մասնակցում էին համայնքային, կրթական, մշակութային, կուսակցական շրջանակների տասնյակ ներկայացուցիչներ: Բելգիահայերի կոմիտեի նախագահ, ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանը նախ համառոտ կերպով ներկայացրեց համայնքը, նշեց, որ Բելգիայում գործում են 50 հայկական կազմակերպություններ, և ընդամենը երկու տարի անց բելգիահայ համայնքը կնշի հիմնադրման 100-ամյակը:

Բելգիայի հայկական համայնքի գործունեությունը զարգացնելու նպատակով՝ Կոմիտեն կամավոր առաջնորդներ է փնտրում հետևյալ գործառույթները կատարելու համար.
- Գրաֆիկական դիզայնի պատասխանատու
- Տեսանյութերի ստեղծման պատասխանատու
- Հոլանդախոս հաղորդակցությունների պատասխանատու
- Գանձապահ
Բելգիայի Հայերի Կոմիտեի հանձնախումբը ներկայացնում է երկրի ամբողջ հայ համայնքը: Նա կանոնավոր կերպով երկխոսություն է պահպանում տեղի իշխանությունների հետ և վերահսկում է Համայնքի համագործակցությունն ու միասնությունը:
14/03/2020: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ համայնքային բարեկամներ, Բելգիայի Հայ Կոմիտեն ափսոսանքով հայտնում է գալիք ամսվա ընթացքում՝ ներառյալ ապրիլի 3-ը, Հայ Մշակույթային Կենտրոնում՝ «Հայ Տանը», նախատեսված միջոցառումնների չեղարկման մասին:
Ըստ դաշնային կառավարության հայտարարության՝ մենք կարող ենք միայն խրախուսել բոլորին առողջության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել և պաշտպանել մեզ, մեր ընտանիքները և մեր տարեցներին:
Նախապես շնորհակալություն հասկացողության և փոխըմբռնման համար։
Ինչպես բոլորը գիտեն, Բելգիայի կառավարությունը ձեռնարկել է կարևոր միջոցառումներ և հանձնարարականներ է տվել՝ ուղղված կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կասեցնելու և բնակչության առողջության պահպանման վերաբերյալ։
«Ազատություն» ռադիոկայան
Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է արել ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսել ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Այս ձևակերպումը տեղ է գտել Եվրախորհրդարանի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի տարեկան զեկույցում։
Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական Համաժողովի բանաձև (ընդունված է 03.03.2015, Բրյուսել, Բելգիայի Թագավորություն) ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է հայկական ցեղասպանության և հայժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում է այն ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին`ապրիլի 14, 2015:
ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը: Ծրագրի նպատակն է' աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Ծրագիրն այս տարի մեկնարկում է հունիսի 14-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 29-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր):
Մամլո հաղորդագրություն - COMMUNIQUE DE PRESSE (Pour le texte en français: voir pius bas: LA COMMUNAUTE ARMENIENNE DE BELGIQUE ELIT UN NOUVEL EXECUTIF)
Բրյուսել, 2019 թ.-ի Մարտի 11.
Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների Վեհաժողովը փետրվարի 28-ին ընտրել է իր նոր գործադիր մարմնին՝ Բելգիայի հայերի Կոմիտեն:
Սույն Կոմիտեն նախագահում է Նիկոլա Դավիդյան, իսկ անդամներն են՝ Պետրոս Պետրոսյանը, Կարոլ Արիսյանը, Սելինա Սեվիմը, Գարո Բարդակչյանը, Գարո Գարաբեդը, Հարութ Շիրինյանը, Մարիամ Կլջյանը, Լոռի Մահմուրյանը, Վագա Մարտիրոսյանը, Մարիամ Ներսեսյանը և Սերգեյ Վարդանյանը: Այն հաջորդում է Կարեն Թադևոսյանի նախագահած Կոմիտեին: Բելգիայի հայերի Կոմիտեն հայերի միասնական ներկայացուցչությունն է, հատկապես երկրի իշխանությունների հետ հարաբերություններում՝ արտացոլելու իրենց բազմազանությունը:
Le Comité des Arméniens de Belgique vous souhaite
BONNE ANNEE et JOYEUX NOËL
PRETTIGE KERSTDAGEN en een GELUKKIG NIEUWJAAR
Chants de Noël : http://www.musicarmenie.com/fr/noel.html
Célébration du Noêl arménien : https://www.diocesearmenien.fr/nativit
Երևան, 19/04/2018
Statements on behalf of the EU
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 23.10.2017թ.
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մխիթարյան միաբանության 300 ամյակին նվիրված միջոցառումներից հետո նախարարությունում ընդունեց Մխիթարյան միաբանության պատվիրակությանը՝ Քահանայապետական պատվիրակ, Հայ Կաթողիկե եկեղեցու Թուրքիայի թեմի առաջնորդ Հայր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի գլխավությամբ։
Սույն թվականի սեպտեմբերի 15-ին "Միսս Հայաստան " համահայկական հիմնադրամը, ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների, ինչպես նաև "Փյունիկ" հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպում են "Միսս Արմենիա 2017" համահայկական գեղեցկության մրցույթ, որին կարող են մասնակցել 17-26 տարեկան հայուհիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից և Սփյուռքից:
« Մեր հայրենիքը քառօրյա պատերազմ ապրեց, որի ժամանակ մեր զինվորներից ոմանք ընկան, ոմանք վիրավորվեցին, բայց իրենց արյունով պահեցին հայրենիքի սահմանները։ Պատերազմն անսպասելի էր և իր հետևանքներն է թողել, հատկապես, երիտասարդ զինծառայողների ոչ միայն հոգեբանական վիճակի այլ նաև ֆիզիկական առողջության վրա, սակայն նրանք ամուր են, ինչպես երբեք։ Ու հիմա ավելի քան երբեք նրանք ունեն մեր օգնության կարիքը :
European Armenian Federation for Justice & Democracy (EAFJD) / ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի Գրասենեակ
Պրիւքսել, 7 դեկտեմբեր, 2016.- Նախաձեռնութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ կազմակերպութեամբ ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբին, այսօր յետմիջօրէին Պելճիքայի մայրաքաղաք Պրիւքսելի մամլոյ ակումբին մէջ տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս մը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Մարդկային իրաւանց եւրոպական դատարանին (ՄԻԵԴ) մօտ բացած դատին առիթով, որուն նպատակն է պահանջել՝ Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը:
IDeA Foundation - 28/10
Այսօր IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայաստանի Հանրապետություն» եւ The New York Times թերթերում հրապարակվել է «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրված բաց նամակը՝ ստորագրված տարբեր երկրներում բնակվող անվանի հայերի կողմից: Նամակը հրապարակվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-րդ տարեդարձի առիթով:
National Assembly of the Republic of Armenia – 01/09
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը, խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Էլինար Վարդանյանը եւ Արմեն Ռուստամյանը հանդիպել են Հայաստան ժամանած Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության անդամների հետ: