Բրյուսել, 27 մայիսի 2021թ․ -Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատն այսօր միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանին կոչ է անում «անհապաղ ազատել մնացած բոլոր հայ գերիներին, այդ թվում` քաղաքացիական անձանց, 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հռչակագրի 8-րդ հոդվածի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի համաձայն»: Խորհրդարանը խստորեն դատապարտել է նաև գերիների խոշտանգման վերաբեյալ բազմաթիվ հաղորդագրությունները»:
Սիրելի' հայրենակիցներ,
ներկայիս առողջապահական սահմանափակումների պատճառով, ցավո'ք, այս տարի ևս չենք կարող միասին ֆիզիկապես հավաքվել «Henri Michaux» հրապարակում` հարգանքի տուրք մատուցելու 1915թ հայերի ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի դիմաց:
Հաշվի առնելով առողջապահական սահմանափակումները` Կոմիտեն ստանձնում է իրականացնել հիշատակի արարողությունը` խստագույնս պահպանելով անվտանգության և զսպվածության կանոնները։
Ցանկացողները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել հուշարձանի մոտ սկսած ժամը 14:30-ից։
Բելգիայի հայերի կոմիտեի մամլո հաղորդագրություն - 18/12/2020
Բրյուսել, 18 դեկտեմբերի, 2020թ․ - Մի քանի ժամ առաջ Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև :
Երեկ Սահմանադրական դատարանը անցկացրեց 2019 թվականին խորհրդարանում ընդունված ժխտողականության մասին օրենքի վերաբերյալ իր լսումը։ Հայ համայնքի փաստաբանը պնդեց, որ այս օրենքը, որը պատժում է ժխտողականությունը և ծառայում որպես ատելության կոչերի ծածկոց, անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության ժխտմանը: Հավասարության պայքարի մարմինը՝ UNIA- ն/ՀՆԲԱ-ն մեր կողքին էր:
Մամլո հաղորդագրություն- 27/09/2020
Ո՞վ կարող է մոռանալ 2020-ի տարօրինակ ամառը: Այս ամառ մեզանից շատերը չճանապարհորդեցին : Բայց նույնիսկ համաճարակի պատճարով փակված սահմանները չկարողացան խզել այն կապը, որը մեզ միավորում է մնացած հայկական աշխարհի հետ:
Հուլիսի 12-ին պատերազմը վերսկսվեց Ադրբեջանի հետ, այս անգամ Հայաստանի հյուսիսային սահմանում ՝ Տավուշում: Մարտերն տեվեցին շուրջ մեկ շաբաթ ՝ խլելով 16 մարդու կյանք, այդ թվում ՝ չորս հայի: Մարտերի վերսկսումը մեծ հույզեր առաջացրեց ամբողջ սփյուռքում իսկ մամուլը պահպանեց հարաբերական լռություն :
Բելգիայի Հայերի Կոմիտեն ցավով է տեղեկացել հուլիսի 12-ին Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանում հարձակման մասին: Այս մեծ հարձակումը՝ չնայած համաճարակի ընթացքում ՄԱԿ-ի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմի պահպանման կոչին, աննախադեպ է այն առումով, որ այն նպատակադրված է թիրախավորել սահմանային բնակավայրերը, այդ թվում նաև մանկապարտեզները: Առնվազն 16 մարդ՝ ադրբեջանցիներ և հայեր զոհվել են այս շաբաթ տեղի ունեցած մարտերում:
Բելգիայում ապրող բոլոր մեր հայրենակիցներին
Հարգարժան Տիկնայք և Պարոնայք,
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ցնցեց ողջ աշխարհը:
Կարճ վայրկյանների ընթացքում մերձավոր արևելքի ծաղկուն քաղաքներից մեկը՝ Բերյութը վերածվեց ավերակների: Կան հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ և անօթևան մնացած մարդիկ:
Այդ չարիքից՝ ցավոք անմասն չմնաց նաև Հայկական համայնքը: Հատկապես մեծ վնասներ կրեց հայաբնակ Պուրճ Համուտը: Մեր ազգակիցներից 13 հոգի նահատակվեցին, կան երեք հարյուրից ավելի վիրավորներ, վնասվել են գրեթե բոլոր ազգային և մշակութային հաստատությունները, հարյուրավոր բնակելի տներ, որի արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ մնացել են անօթևան:
Լիբանանի Հայկական համայնքը, որը հայ հոգևոր և մշակութային արժեքներ դավանող ամենաազդեցիկ համայնքներից մեկն է, որը իր բոլոր հնարավորություններով միշտ զորավիգ է եղել Հայ ժողովրդին՝ համազգային նշանակության բոլոր հարցերում, այսօր աշխարհասփյուռ հայության օգնության կարիքն ունի:
Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Բելգիայում կյանքի կոչել հայկական մշակույթը, դառնալ «Հայ Տան Ընկերներ»:
Մեր նպատակն է, որ առնվազն 100 մարդ ամսական 8 եվրո կամ ավելի նվիրատվություն կատարի: Ներկայումս «Հայ Տան» 35 ընկերներ աջակցում են Կենտրոնին:
03/05/2020- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի հաջորդ տեսակոնֆերանսը Բելգիայի հայ համայնքի հետ էր: Մասնակցում էին համայնքային, կրթական, մշակութային, կուսակցական շրջանակների տասնյակ ներկայացուցիչներ: Բելգիահայերի կոմիտեի նախագահ, ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանը նախ համառոտ կերպով ներկայացրեց համայնքը, նշեց, որ Բելգիայում գործում են 50 հայկական կազմակերպություններ, և ընդամենը երկու տարի անց բելգիահայ համայնքը կնշի հիմնադրման 100-ամյակը:
Բելգիայի հայկական համայնքի գործունեությունը զարգացնելու նպատակով՝ Կոմիտեն կամավոր առաջնորդներ է փնտրում հետևյալ գործառույթները կատարելու համար.
- Գրաֆիկական դիզայնի պատասխանատու
- Տեսանյութերի ստեղծման պատասխանատու
- Հոլանդախոս հաղորդակցությունների պատասխանատու
- Գանձապահ
Բելգիայի Հայերի Կոմիտեի հանձնախումբը ներկայացնում է երկրի ամբողջ հայ համայնքը: Նա կանոնավոր կերպով երկխոսություն է պահպանում տեղի իշխանությունների հետ և վերահսկում է Համայնքի համագործակցությունն ու միասնությունը:
14/03/2020: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ համայնքային բարեկամներ, Բելգիայի Հայ Կոմիտեն ափսոսանքով հայտնում է գալիք ամսվա ընթացքում՝ ներառյալ ապրիլի 3-ը, Հայ Մշակույթային Կենտրոնում՝ «Հայ Տանը», նախատեսված միջոցառումնների չեղարկման մասին:
Ըստ դաշնային կառավարության հայտարարության՝ մենք կարող ենք միայն խրախուսել բոլորին առողջության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել և պաշտպանել մեզ, մեր ընտանիքները և մեր տարեցներին:
Նախապես շնորհակալություն հասկացողության և փոխըմբռնման համար։
Ինչպես բոլորը գիտեն, Բելգիայի կառավարությունը ձեռնարկել է կարևոր միջոցառումներ և հանձնարարականներ է տվել՝ ուղղված կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կասեցնելու և բնակչության առողջության պահպանման վերաբերյալ։
«Ազատություն» ռադիոկայան
Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է արել ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսել ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Այս ձևակերպումը տեղ է գտել Եվրախորհրդարանի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի տարեկան զեկույցում։
Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական Համաժողովի բանաձև (ընդունված է 03.03.2015, Բրյուսել, Բելգիայի Թագավորություն) ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է հայկական ցեղասպանության և հայժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում է այն ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին`ապրիլի 14, 2015:
ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը: Ծրագրի նպատակն է' աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Ծրագիրն այս տարի մեկնարկում է հունիսի 14-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 29-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր):
Մամլո հաղորդագրություն - COMMUNIQUE DE PRESSE (Pour le texte en français: voir pius bas: LA COMMUNAUTE ARMENIENNE DE BELGIQUE ELIT UN NOUVEL EXECUTIF)
Բրյուսել, 2019 թ.-ի Մարտի 11.
Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների Վեհաժողովը փետրվարի 28-ին ընտրել է իր նոր գործադիր մարմնին՝ Բելգիայի հայերի Կոմիտեն:
Սույն Կոմիտեն նախագահում է Նիկոլա Դավիդյան, իսկ անդամներն են՝ Պետրոս Պետրոսյանը, Կարոլ Արիսյանը, Սելինա Սեվիմը, Գարո Բարդակչյանը, Գարո Գարաբեդը, Հարութ Շիրինյանը, Մարիամ Կլջյանը, Լոռի Մահմուրյանը, Վագա Մարտիրոսյանը, Մարիամ Ներսեսյանը և Սերգեյ Վարդանյանը: Այն հաջորդում է Կարեն Թադևոսյանի նախագահած Կոմիտեին: Բելգիայի հայերի Կոմիտեն հայերի միասնական ներկայացուցչությունն է, հատկապես երկրի իշխանությունների հետ հարաբերություններում՝ արտացոլելու իրենց բազմազանությունը:
Le Comité des Arméniens de Belgique vous souhaite
BONNE ANNEE et JOYEUX NOËL
PRETTIGE KERSTDAGEN en een GELUKKIG NIEUWJAAR
Chants de Noël : http://www.musicarmenie.com/fr/noel.html
Célébration du Noêl arménien : https://www.diocesearmenien.fr/nativit
Երևան, 19/04/2018
Statements on behalf of the EU
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 23.10.2017թ.
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մխիթարյան միաբանության 300 ամյակին նվիրված միջոցառումներից հետո նախարարությունում ընդունեց Մխիթարյան միաբանության պատվիրակությանը՝ Քահանայապետական պատվիրակ, Հայ Կաթողիկե եկեղեցու Թուրքիայի թեմի առաջնորդ Հայր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի գլխավությամբ։