A letter from Karen AVANESYAN, Head of Departement Armenian Communities of Europe, Ministry of Diaspora RA - 22/12/2018
Dear compatriots, brothers and sisters,
During these days we have been informed from various official statements that the Government of Armenia has put into circulation a draft law according to which starting from January 1, 2019, the Ministry of Diaspora of Armenia will cease operating. I regret this fact, but this is the reality.
Most of the staff of the Ministry, many Armenian Diaspora organizations and Armenian individuals from all over the world opposed this decision as we believe that the state body working with the seven-eight million Diaspora not only shouldn’t be closed but must have higher power and proper relevant tools for implementing the state policy in the field of Armenia-Diaspora partnership, and of course it must have the ministry's status, which we deeply believe also has a strategic importance for all Armenians.
In our opinion, any other body that has no ministry’s status (e.g. office, agency, etc.) or some division working under other ministries can’t have the above-mentioned power and strong tools, and therefore they can’t develop and implement a unified state policy for the development of the Armenia-Diaspora partnership in the fields such as the institutionalization of the representation of our Diaspora compatriots in the Homeland, the elaboration and implementation of programs aimed at the reproduction and strengthening of the Diaspora, consolidating the potential of the Diaspora for the realization of important strategic goals for the Armenian people, the elaboration and implementation of repatriation, reintegration of our compatriots into the Armenian life and reality.
Consequently, in our opinion, without having the state executive body which may implement a unified state policy of Armenia-Diaspora partnership, it will not be possible also to effectively serve both the common interests of Armenia and the Diaspora, to implement a set of works derived from that policy and to make comprehensive analysis and evaluation of their results in various fields, which in its turn could allow step by step put into operation new strategic projects for the benefit of the Armenia-Diaspora collaboration development.
In the passing years, the considerable part of the Ministry's programs have been largely attributed for the establishing and developing links with the Diaspora in different fields, for preserving the Armenian identity worldwide, for the cognition of the Homeland, for consolidating the professional potential of Diaspora, since we profoundly believe that without implementing these, the higher-level communication and partnership between Armenia and the Diaspora will not be consistent.
Of course, we had difficulties, we had also mistakes, but we have recorded many successes in these works as well. These numerous above strategic programs ("Ari Doun / Ari Tun", "Diaspora Summer School", "Step Towards Home", "Neruzh", "Armenia" Pan-Armenian Cultural Festival, "Komitas" Festival, Armenia-Diaspora Pan-Armenian Conferences, business forums, professional conferences, seminars, master classes and etc.) were the key parts of the Greater Chain of developing the cooperation with the Diaspora, which has started from the creation and development of comprehensive ties with the Diaspora to preservation of the Armenian identity, and then discovering, consolidating and involving the Armenian great potential for the sake of overcoming the pan-Armenian issues which, in its turn, would create serious grounds for organizing a major Repatriation that is so much important for all of us. And, in order to ensure this whole process, the most important factor was the attainment and maintenance of the Diaspora reliance and its consistent strengthening which I am convinced that, by and large, the Ministry has been succeeded and continued to grow.
In recent days, we have been continuously receiving email letters and video messages from various countries around the world which we had sent to the Government and also posted on the Facebook page "ԴԵՄ ԵՄ Սփյուռքի նախարարության լուծարմանը" with a hope that the issue will be reviewed and the Government will not go to the shutting of the Ministry but on the contrary, will instruct us to elaborate new strategic directions and programs for cooperation with the Diaspora, give the Ministry more powerful tools and funding as well as strengthen the existing potential which could continue to serve our nation worldwide. Let's hope!
We don’t know whether the Government will be able to create a stronger governmental structure for elaborating and implementing a unified state policy with the Diaspora, whether it will be able to continue to put into operation the previously implemented programs, to enrich them, to develop and to implement the new ones? Let's hope the Government will be able but the existing uncertainty suggests me that the best newest one is the old one that can be reinforced with new approaches!
Dear Compatriots,
Regardless of what kind of decision Government will make, let me to stress that all of you are important and appreciated for us, and during the passing years many of you became also good friends and, even after the closure of the Ministry we will continue to keep our warm and friendly relationship that has been created on basis of our close cooperation and mutual trust.
I also want to thank all of you who have been with the Ministry for past years, together with whom we have been able to work efficiently and step by step overcome the existing challenges and giving a new value and significance to the Homeland-Diaspora relations.
In the end, on behalf of the staff of the Department of the Armenian Communities of Europe, I would like to congratulate you on the upcoming New Year and the Christmas and wish you and your loved ones endless happiness, pleasant expectations and new achievements.
Warm Regards,
Karen
Karen AVANESYAN
Head of Departement Armenian Communities of Europe, Ministry of Diaspora RA
Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
Վերջին օրերին տարբեր պաշտոնական հայտարարություններից տեղեկացանք, որ ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ՝ համաձայն որի 2019թ. հունվարի 1-ից դադարելու է գործել Սփյուռքի նախարարությունը: Ցավով եմ նշում այս փաստը, սակայն իրողությունն այս է:
Նախարարության աշխատակիցների մեծ մասը և հայկական Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ ու հայազգի անհատներ դեմ են արտահայտվել նշված որոշմանը, քանի որ կարծում ենք, որ յոթ-ութ միլիոն հայության հետ աշխատող պետական մարմինը ոչ թե պետք է փակել, այլ ընդհակառակը պետք է ուժեղացնել՝ դրան պատվիրակելով Հայաստան-Սփյուռք գործակցության բնագավառում ամենաբարձր լիազորություններն ու հզոր գործիքակազմը, ինչը մեր խորին համոզմամբ ողջ հայության համար ունի նաև ռազմավարական կարևոր նշանակություն:
Նախարարության կարգավիճակ չունեցող որևէ այլ մարմին (օրինակ՝ գրասենյակ, գործակալություն և այլն) կամ որոշ այլ նախարարություններում գործող ստորաբաժանումները չունեն և չեն կարող ունենալ վերը նշված լիազորությունները և այն ուժեղ գործիքակազմը, որով հնարավոր կլինի իրականացնել միասնական պետական քաղաքականություն Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման այնպիսի ձևաչափերում, ինչպիսին՝ Սփյուռքի մեր հայրենակիցների ներկայացվածությունը Հայրենիքում ինստիտուցիոնալացնելն է, Սփյուռքի վերարտադրմանն ու ուժեղացմանն ուղղված ծրագրեր մշակելն ու իրագործելն է, հայության համար կարևոր ռազմավարական նպատակների իրագործաման համար Սփյուռքի ներուժը համախմբելն է, հայրենդարձության ծրագրի մշակելն ու իրականացնելը, ինչպես նաև հայկական կյանքից օտարվող մեր հայրենակիցներին հայկական իրականությանը վերաինտեգրելն է:
Հետևաբար, չունենալով Հայաստան-Սփյուռք գործակցության միասնական պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, մեր կարծիքով հնարավոր չի լինի նաև արդյունավետորեն սպասարկել թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի համընդհանուր շահերը, իրականացնել այդ քաղաքականությունից բխող աշխատանքների համախումբը և դրանց արդյունքների համակողմանի վերլուծությունն ու գնահատումն ամենատարբեր ոլորտներում, որը թույլ կտա քայլ առ քայլ զարգացնել նախկինում ձեռքբերվածը և նոր ուղղություններով ռազմավարական ծրագրեր իրականացնել՝ ի շահ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման:
Անցնող տարիներին Նախարարության ծրագրերի զգալի մասն իրենց մեջ հիմնականում կրել են Սփյուռքի հետ տարբեր ոլորտներում կապերի ստեղծման, զարգացման, հայապահպանության ու հայրանաճանաչության, մասնագիտական ներուժի հայտնաբերման ու համախմբման էլեմենտները, քանի որ առանց հայապահպանության և Հայրենիքը Հայի համար ճանաչելի ու ընկալելի դարձնելու, չի կարող բնականոն կերպով զարգացում ապրել Սփյուռքի հետ հաջորդական ու առավել բարձր կարգի շփումները։ Իհարկե, ունեցել ենք դժվարություններ, ունեցել ենք նաև սխալներ, սակայն մեր աշխատանքում գրանցել ենք նաև բազում հաջողություններ:
Այդ իրականացված ծրագրերը («Արի տուն», «Սփյուռք ամառային դպրոց», «Քայլ դեպի տուն», «Ներուժ», «Հայաստան» համահայկակական փառատոն, «Կոմիտաս» փառատոն, Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովներ, գործարարների ֆորումներ, մասնագիտական համաժողովներ, վարպետության սեմինարներ և այլն) Սփյուռքի հետ գործակցության զարգացման Մեծ Շղթայի իրար հաջորդող առանցքային հատվածներն էին՝ համակողմանի կապերի ստեղծումից ու զարգացումից, հայրանաճանաչությունից դեպի հայկական կյանքից օտարվող բազմաթիվ մեր հայրենակիցներին հայկական իրականությանը վերաինտեգրում, այնուհետեւ ներուժի հայտնաբերում, համախմբում ու ներգրավում՝ համահայկական խնդիրներ լուծելու համար, ինչը լուրջ հիմքեր կստեղծեր հետագայում կազմակերպելու նաև Սփյուռքի վերարտադրմանն ու ուժեղացմանն ուղղված ավելի ընդգրկուն ծրագրեր, բոլորիս համար անչափ կարևոր Հայրենադարձությունը, ընդ որում, այս ամբողջ ընթացքն ապահովելու նպատակով, ամենաառաջնային գործոնը Սփյուռքի վստահությունը ձեռք բերելը և դրա պահպանումն ու հետևողական ամրապնդումն էր, ինչում համոզված եմ, որ Նախարարությունը քիչ թե շատ հաջողել և շարունակում էր այն օր-օրի մեծացնել ։
Վերջին օրերին մենք աշխարհի տարբեր երկրներից շարունակաբար ստանում ենք Նախարարությունը լուծարելուն դեմ նամակներ և տեսաուղերձներ, որոնք փոխանցում ենք Կառավարություն և դրանք տեղադրում նաև «ԴԵՄ ԵՄ Սփյուռքի նախարարության լուծարմանը»՝ ֆեյսբուքյան էջում՝ հույս ունենալով, որ հարցը կվերանայվի և, այնուամենայնիվ, Կառավարությունը չի գնա Նախարարության փակման ճանապարհով, այլ ընդհակառակը, մեզ կհանձնարարի մշակել Սփյուռքի հետ գործակցելու ռազմավարական նոր ուղղություններ ու ծրագրեր, Նախարարությանը կտրվի ավելի լայն լիազորություններ, գործիքակազմ, գործառույթներ, ֆինանսավորում և ավելի կուժեղացվի ու կամրապնդվի այն ներուժը, որը շարունակաբար կարող է ծառայել աշխարհասփյուռ մեր ազգին: Հուսանք…
Կառավարությունը կկարողանա՞ արդյոք ստեղծել Սփյուռքի հետ միասնական պետական քաղաքականություն մշակող և իրականացնող ավելի ուժեղ կառույց, կկարողանա՞ արդյոք շարունակել նախկինում իրականացված ծրագրերը, ավելի հարստացնել դրանք, մշակել ու իրականացնել նորերը թե ոչ, դեռևս պարզ չէ: Հուսանք, որ կկարողանա, սակայն այս անչափ կարևոր հարցում դեռևս առկա անորոշությունն ինձ հուշում է, որ այնուամենայնիվ, այս պարագայում ամենալավ նորը դա հինն է, որը կարելի է նոր մոտեցումներով հզորացնել:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անկախ այն ամենից, թե ինչ որոշում կկայացնի Կառավարությունը, իմացե՛ք, որ բոլորդիդ սիրում ենք և բոլորդ կարևոր եք մեզ համար, և ձեզանից շատերը, հանձինս ինձ ու իմ թիմի, Հայաստանում ունեք ընկերներ, մտերիմներ, մարդիկ, ովքեր, նույնիսկ, Նախարարության փակվելուց հետո շարունակելու են Ձեզ հետ պահել այն ջերմ ու մտերմիկ մարդկային հարաբերությունները, որ ստեղծվել են տարիների սերտ գործակցության ու փոխադարձ վստահության վրա:
Ուզում եմ նաև նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության անունից խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ, մեր բոլոր գործընկերներին, ովքեր վերջին տաս տարիների ընթացքում եղել են նախարարության ու մեր կողքին, ում հետ միասին կարողացել ենք արդյունավետ կերպով աշխատել ու քայլ առ քայլ փորձել հաղթահարել առկա մարտահրավերները, իրականացրել բազմաթիվ խնդիրների լուծմանը միտված ձեռնարկներ՝ նոր որակ հաղորդելով Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին:
Վերջում, իմ և Եվրոպայի հայ համայնքների վարչության աշխատակիցների անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և Մաղթել Ձեզ և Ձեր հարազատներին անսահման երջանկություն, հաճելի սպասումներ ու նոր ձեռքբերումներ:
Ջերմորեն՝
Կարեն
Karen AVANESYAN
Head of Departement Armenian Communities of Europe, Ministry of Diaspora RA
Département des Communautés Arméniennes de l’Europe Ministère de la Diaspora RA
Tel. 0037410 58 56 01 (608) E-mail.