Rentrée  Académique  2021-2022

Nous sommes heureux d’annoncer que l’école du samedi «Sevan» réouvre ses portes. Les principales matières enseignées à l’école seront la langue arménienne, la littérature arménienne, l’Histoire de l’Arménie, et l’histoire de la communauté arménienne en Belgique, mais aussi des chants, des danses, des échecs, etc. Les cours auront lieu les samedis de 10h00 à 14h00 et ce dès ce samedi 4 septembre, et seront accessibles à tous les enfants de plus de 3 ans.

Informations et inscriptions :

0465/40.35.95 ou 0483/14.16.88

*

ՈՒրախ ենք տեղեկացնել, որ «Սևան» շաբաթօրյա դպրոցը վերսկսում է հայերեն դասընթացները։ Բարի գալուստ դպրոց, սիրելի՛ աշակերտներ: Դպրոցն իր տաք գիրկն է բացել ձեր առջև և պատրաստ է հայրենիքի մասին գիտելիքի լույսով լուսավորել յուրաքանչյուրիդ աշխարհն ու ուղին։ Մեր մաղթանքն ու ցանկությունը մեկն է՝ կարևորել գիտելիքի ուժը, սովորել անտրտունջ և դառնալ արժանավոր հայորդի ու բանիմաց մասնագետ: Դպրոցում հիմնական դասավանդվող առարկաներնրն են լինելու.

●Հայոց լեզու

●Հայ գրականություն

●Հայոց պատմություն

●Բելգիայի հայ համայնքի պատմություն

Ինչպես նաև, կունենանք այլ հետաքրքիր դասեր, ինչպիսիք են՝ երգ, պար, շախմատ, հայկական կոթողների ճարտարապետական ուսումնասիրություն, հոգևոր մշակույթի ներածու-թյուն ... Դասերը կսկսվեն սեպտեմբերի 4֊ից, ժամը 10։00֊14։00 Դպրոց կարող են հաճախել 3 տարեկանից բարձր բոլոր հայ մանուկները։

Դպրոց հաճախելու համար, պետք է նախապես գրանցվել, օգոստոսի 28֊ին, ժամը 11:00֊13։00 , հետևյալ հասցեում՝

Rue du Gaz 83

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 0465/40.35.95 0483/14.16.88