Բելգիայում ապրող բոլոր մեր հայրենակիցներին
Հարգարժան Տիկնայք և Պարոնայք,
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ցնցեց ողջ աշխարհը:
Կարճ վայրկյանների ընթացքում մերձավոր արևելքի ծաղկուն քաղաքներից մեկը՝ Բերյութը վերածվեց ավերակների: Կան հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ և անօթևան մնացած մարդիկ:
Այդ չարիքից՝ ցավոք անմասն չմնաց նաև Հայկական համայնքը: Հատկապես մեծ վնասներ կրեց հայաբնակ Պուրճ Համուտը: Մեր ազգակիցներից 13 հոգի նահատակվեցին, կան երեք հարյուրից ավելի վիրավորներ, վնասվել են գրեթե բոլոր ազգային և մշակութային հաստատությունները, հարյուրավոր բնակելի տներ, որի արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ մնացել են անօթևան:
Լիբանանի Հայկական համայնքը, որը հայ հոգևոր և մշակութային արժեքներ դավանող ամենաազդեցիկ համայնքներից մեկն է, որը իր բոլոր հնարավորություններով միշտ զորավիգ է եղել Հայ ժողովրդին՝ համազգային նշանակության բոլոր հարցերում, այսօր աշխարհասփյուռ հայության օգնության կարիքն ունի:
Ավելին …